Բաժիններ՝

Ներգաղթյալների քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ՝ հույս ունենալով նախքան Թրամփի երդմնակալությունը հատել սահմանը

Ներգաղթյալների քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ՝ հույս ունենալով նախքան հունվարի 20-ը, երբ Դոնալդ Թրամփը կստանձնի նախագահի պաշտոնը, հատել Միացյալ Նահանգների սահմանը: Քարավանը բաղկացած է 2,000 մարդուց: Եվ սա այս օրերին դեպի ԱՄՆ սահման շարժվող միակ քարավանը չէ, գրում է New York Post-ը:

Հոկտեմբերից սկսած դեպի Միացյալ Նահանգների սահման է շարժվել այսպիսի 10 քարավան:

ԱՄՆ նորընտիր նախագահը միգրացիոն կոշտ քաղաքականության կողմնակից է և հայտնել է, որ հունվարի 20-ից հետո իրականացնելու է ԱՄՆ պատմության մեջ ապօրինի ներգաղթյալների խոշորագույն արտաքսումը:

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաում Պարդոն լրագրողներին ասել է, որ «կողմ չէ» Թրամփի զանգվածային արտաքսման ծրագրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031