Բաժիններ՝

Հարավային Կորեայի պաշտոնանկ արված նախագահը ձերբակալվել է

Քննիչները ձերբակալել են Հարավային Կորեայի պաշտոնանկ արված նախագահ Յուն Սեոկ Յոլին՝ ապստամբության մեղադրանքով, հայտնում է Yonhap-ը, փոխանցում է rbc.ru-ն։

Նշվում է, որ նրան տարել են հարցաքննության։ Պաշտոնանկ արված նախագահն ասել է, որ որոշել է ինքնակամ ներկայանալ հարցաքննության՝ «արյունահեղությունից խուսափելու համար»: Նա իր հետապնդումն անօրինական է համարում։

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը դեկտեմբերի 3-ին երկրում ռազմական դրություն էր հայտարարել՝ պնդելով, որ երկրում որոշ տարրեր սպառնում են պետականությանը։

Այնուհետև Հարավային Կորեայի վեց կուսակցություններ, այդ թվում՝ հիմնական ընդդիմությունը, խորհրդարանին են ներկայացրել նախագահի դեմ իմփիչմենթի նախագիծը։ Հարավային Կորեայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել նախկին նախագահի դեմ։ Նրան կասկածում են ռազմական դրություն մտցնելու որոշման պատճառով ապստամբության համար։ Ընդդիմությունը պնդում է, որ նախագահը ռազմական դրություն հայտարարելու հիմքեր չի ունեցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031