Ռուսաստանն ու Չինաստանը առաջարկում են Իրանի հետ համատեղ կառավարել Հորմուզի նեղուցը

Ռուսաստանը, Չինաստանի հետ համակարգմամբ, նոր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ առաջարկելով Իրանի հետ համատեղ կառավարել Հորմուզի նեղուցով նավագնացությունը: Հարցը քննարկվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Թեհրան այցի ընթացքում։ Այս մասին, իրանական աղբյուրներին հղումով, հայտնում է «Al Mayadeen»-ը։

Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ Թեհրանը հիասթափված է Պակիստանի և Կատարի միջնորդական ջանքերից՝ համարելով, որ այդ երկրները բավարար ազդեցություն չունեն ԱՄՆ-ի դիրքորոշման վրա։ Այդ պատճառով Իրանը դիտարկում է բանակցությունների այլ ուղիներ։

Իրանի միջազգային հարցերով փորձագետ Մեհդի Խան Ալիզադեն լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ Ռուսաստանի նախաձեռնությունը կարող է մեծացնել Մոսկվայի միջնորդական դերը։

Ալիզադեն նշել է, որ Իրանի առաջնահերթությունը ներկայում պատերազմը դադարեցնելն ու հրադադարի հասնելն է, իսկ միջուկային հարցը ժամանակավորապես առաջնային չէ։ Նրա խոսքով՝ այդ դիրքորոշումը բխում է Իրանի ղեկավարության ընդունած որոշումից։

Մոսկվայի նախաձեռնության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031