Բաժիններ՝

Թուրքիայում ապրիլից հետո 1-ին անգամ կորոնավարակի դեպքերի թվի աճ է գրանցվել

Թուրքիայում ապրիլի 4-ից հետո առաջին անգամ օգոստոսի 13-ին կորոնավիրուսով (Covid-19) վարակման դեպքերի թվի աճ է նկատվել։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրում անցկացված 62․219 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․243 նոր դեպք, այնինչ մինչ այդ օրական դեպքերի թիվը տատանվում էր 1000 մարդու սահմաններում։ Նույն ժամանակահատվածում  կորոնավարակից մահացել է 21 մարդ և գրանցվել է ապաքինման 965 դեպք:

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 245․635 և մահվան 5․912 դեպք։ Թ

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝  մարտի 17-ին։ Ապրիլի 4-ից հետո վարակման դեպքերի թվի անկում էր գրանցվել, ինչի արդյունքում մայիսին դեպքերի թիվը 800-ի սահմաններում էր, սակայն  հունիսի 1-ից դեպքերի թիվը կրկին սկսեց աճել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս