Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Միացյալ Նահանգներին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելու համար։ Նա համապատասխան հայտարարություն է հրապարակել X սոցիալական ցանցում։
Նիկոլ Փաշինյանը և նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը և կապակցվածության ամրապնդմանը։
Բիշքեկում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում է Փաշինյանի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Սիրիայում Թուրքիայի դեսպան Նուհ Յըլմազը հայտնել է, որ Սիրիայում Եփրատ գետի վրայով կամրջի կառուցումն ավարտվել է։ Յըլմազը նշել է, որ Թուրքիայի զինված ուժերի և սիրիական բանակի համագործակցությամբ կառուցված կամուրջը փոխարինել է ջրհեղեղի հետևանքով ավերված հին կամրջին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Հայտարարության մեջ նշվել է, որ ի պատասխան դրա՝ Իրանի զինված ուժերն ավերիչ պաշտպանական հարվածներ են հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին, որոնք «ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ագրեսիայի աղբյուրն ու աջակիցն էին»։
Բիշքեկում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Բիշքեկում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Forbes Woman-ը բացառիկ հարցազրույց է հրապարակել Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով: Ստորև թարգմանաբար ներկայացվում է մի հատված հարցազրույցից.
Ադրբեջանի կալանավորված ժողովրդավարամետ ընդդիմության առաջնորդի ընտանիքը պնդում է, որ ռեժիմը «դիտավորյալ փորձում է կոտրել նրան»՝ բանտում խմելու անվտանգ ջուր չտալով՝ նրա ֆիզիկական վիճակի վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Ղրղզստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 26-րդ գագաթնաժողովին, հայտնում է Ermenihaber.am-ը։
Նա ընդգծել է, որ անկայունությունն ու անկարգությունները տարածաշրջանում օգուտ չեն բերի ոչ մի երկրի և խնդիրներ կստեղծեն բոլորի համար։
Հատկապես մեր տարածաշրջանում հանրային և ոչ միայն հանրային ընկալման մեջ տարածքը տիրապետելու լեգիտիմության կարևորագույն աղբյուր է դիտարկվում տարածքի պատմական տեր լինելու հանգամանքը, կամ ավելի պարզ խոսքերով՝ «եթե այդ տարածքն առաջինը պատկանել է իմ նախնիներին, ապա դա իմ տարածքն է»։
Իրանը շատ մեծ հետաքրքրություն ունի Սյունիքի նկատմամբ, և ինչ-որ պահի կարող է աշխարհաքաղաքականությամբ պայմանավորված բախում առաջանալ. TRIPP նախագծի հարցում կարող են չհամընկնել ԱՄՆ-ի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի կապալառուների շահերը։
Ըստ ԱՄՆ զինվորականների՝ հարվածները եղել են «սահմանափակ և ճշգրիտ գործողություն» Հորմուզի նեղուցում ականներ տեղադրող ուժերի դեմ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ ԻՀՊԿ-ի պնդումները, թե ամերիկյան ուժերի հարվածներն ագրեսիայի գործողություն են, իրականությանը չեն համապատասխանում։
«4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած»
Արհեստական բանականության (ԱԲ) ալգորիթմներին հարց է տրվել, թե «Ո՞ր երկիրն ի՞նչ հատկանիշով է հայտնի»։
«Դասեր» հաղորդաշարի հյուրն Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն է։
Ամբողջ աշխարհում մեծ արձագանք գտավ Մերձավոր Արևելքից եկած լուրը, որն, առաջին հայացքից, ուղղակիորեն կապված չէր Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետ: Խոսքը Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի ռազմական դաշինքի ստեղծման մասին է։
«Զարմանում եմ՝ որքա՞ն կարող ես ցինիկ լինել, որ ՌԴ-ին ասես, թե ձեռնտու է այս պահին իր հետ տնտեսապես համագործակցելը, բայց երկարատև ապագայում ցանկություն ունես անդամակցելու նրան թշնամի համարվող ԵՄ-ին»,- հավելեց Գագիկ Համբարյանը։
Օգոստոսի 30-ը Անհետ կորած անձանց օրն է, այդ օրը հռչակվել է՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը հրավիրել ձերբակալված անձանց ճակատագրի վրա, որոնց գտնվելու վայրը հայտնի չէ նրանց հարազատներին կամ օրինական ներկայացուցիչներին։
Իրանում կոչ են արել վերացնել Հայաստանի հետ սահմանին գտնվող Նորդուզ սահմանային անցակետով առևտրի և տարանցման համար առկա խոչընդոտները։ Այդ մասին տերմինալ այցելության ընթացքում հայտարարել է Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Հոսեյն Ֆորուզանը, հաղորդում է IRNA գործակալությունը։
Իրանը մտադիր չէ առաջինը վերսկսել նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով, քանի դեռ ԱՄՆ-ն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, հաղորդում է Mehr-ը։
1920 թվականին, երբ կազմավորվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, Տիգրանաշենը գտնվում էր Խորհրդային Հայաստանի կազմում: Դա ապացուցում են այդ շրջանի քարտեզները: 1926, 1933 թվականի քարտեզները ևս փաստում են, որ Տիգրանաշենը եղել է Խորհրդային Հայաստանի կազմում:
Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ։
Պարզ է, Ադրբեջանի նպատակը բոլորովին էլ Հայաստանի տնտեսության համար նպաստավոր պայմաններ ստեղծելը չէ։ Ադրբեջանը Հայաստանի հաշվին ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում։
Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին օգոստոսի 28-ին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, եթե հայկական Տիգրանաշենը չանվանի «Քյարքի», ապա դա նշանակում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Ջերմուկում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից օկուպացված տարածքներից։
Փաշինյանը դրսի տերերի ուղղորդմամբ պատվեր է կատարում։ Այս պահին այդ պատվերը Տիգրանաշենի և Տավուշի մարզից ևս երկու գյուղերի հանձնումն է, ինչի ֆոնին նա պետք է տարբեր բեմականացումներով հասարակությանը կերակրի։
Թուրք ստենդափ կատակերգու Դենիզ Գյոքթաշը կրկին ձերբակալվել է անմիջապես այն բանից հետո, երբ դատարանը որոշել էր ազատ արձակել նրան իսլամը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու գործով, հայտնում է NTV հեռուստաալիքը։