Այս փուլում բանակցություններն ավելորդ են. Աստվածատուր Պետրոսյան

«Այս փուլում մենք կանգ առնելու ժամանակ չունենք, ինչպես նաև այս փուլում բանակցություններն ավելորդ են- այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ այսօր հրավիրած մամուլի ասուլիսին ասել է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։

Ըստ նրա՝ բանակցությունների կգնանք այն ժամանակ, երբ մեր հերոսները կկերտեն մեր հաղթանակները, երբ մենք կհաղթենք։ Ա.Պետրոսյանն ընդգծեց՝ բանակցությունների կգնանք հաղթողի դիրքերից, կնստենք բանակցային սեղանի շուրջ և կապիտուլացիայի կենթարկենք թշնամու բանակը։ Սա է լինելու մեր պատասխանը։ «Իսկ այդ պատասխանը մենք վաստակելու ենք, որովհետև մեր թե տղաները, թե աղջիկները երգելով, երգ ու պարով են գնում մարտի։ Մենք համալրել ենք մեր կորցրածը, այդ թվում նաև՝ զինտեխնիկան։ Երբ Ալիևը զարմացած դեմքով հարցնում է՝ որտեղի՞ց նրանց այդքան զենք, նա պետք է իմանա, որ մենք սկսնակ չենք, իսկ իրենց զենքերը դատապարտված են կործանման»,- ընդգծել է գեներալ-մայորը։

Տեսանյութեր

Լրահոս