![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին
![](https://168.am/wp-content/uploads/2020/03/upload-2020-01-22T120821Z_614145987_RC20LE9KN0ET_RTRMADP_3_DAVOS-MEETING-pic4_zoom-1500x1500-38056.jpg)
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել են նախագահական լրագրողների միավորման անդամները:
«Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդություններին, սակայն չի հայտնել՝ խոսել է երկրների ղեկավարների հետ, թե ոչ»,- նշել են լրագրողները:
Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում են, որտեղ առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: