Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանից և Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ներկրվել Հայաստան։
Շաբաթ երեկոյան Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ հեռախոսազրույցում Փեզեշքիանը շեշտել է Իրանի հաստատակամ նվիրվածությունը դիվանագիտական գործընթացների ձևավորմանը և արժանապատիվ դիվանագիտության իրականացմանը, որը հիմնված է հավասարության վրա և զերծ է սպառնալիքներից։
Նրա խոսքով՝ որևէ ադեկվատ խնդիր պետության առջև այսօր դրված չէ, բացի ներքին լսարանին մանիպուլացնելու միջոցով իշխանությունների վերարտադրվելու խնդիրը։ Այս իշխանությունը տարածաշրջանում իրենց մաքոքային քաղաքականության արդյունքում Հայաստանը դարձրել է շահերի բախման կենտրոն, ստեղծել պետականությանը սպառնացող վտանգներ։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա։
Այս ամենը փաստում է, որ Նոր Ջուղայի հայ վաճառականությունը 17-րդ դարում ձևավորել էր տնտեսական հզոր և կազմակերպված համայնք: Դա ոչ միայն նպաստում էր սեփական համայնքի բարգավաճմանը, այլև զգալի ազդեցություն էր թողնում տարածաշրջանային ու միջազգային տնտեսական գործընթացների վրա։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը հայտարարել է, որ երկիրը 2025-ն ամփոփել է շուրջ 63.9 միլիոն այցելուով և 65.2 միլիարդ դոլար զբոսաշրջային եկամուտով։
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար
Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյան այն կարծիքին է, որ Հայաստանի գործող իշխանության քաղաքականությունը Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ «լիդերի ստվեր» տեսության տիրույթում է, երբ Փաշինյանը Հայաստանի՝ ընդդիմադիր հայացքների կոնսոլիդացիայի պոտենցիալ ունեցող ցանկացած ինստիտուտ փորձում է դեմոնտաժի ենթարկել և դարձնել իր ստվերի մի մասը։
2026 թվականի մարտի 1-ից Վրաստանում փոխվում են օտարերկրյա քաղաքացիների աշխատանքային կանոնները։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Փոփոխությունները նախատեսված են «Ապօրինի աշխատանքային միգրացիայի դեմ պայքարի և տեղական աշխատաշուկայի պաշտպանության ու զարգացման նպատակով»՝ «Աշխատանքային միգրացիայի մասին» Վրաստանի օրենքում կատարված փոփոխություններով, որոնք ընդունել է «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանը; Մարտի 1-ից օտարերկրյա քաղաքացու օրինական աշխատանքի համար պարտադիր կլինի․ աշխատանքային պայմանագրի […]
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի զինված ուժերը հետևում են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող տեղաշարժերին և «մատը պահում են ձգանի վրա», ասել է Իսլամական Հանրապետության բանակի հրամանատար Ամիր Խաթամին՝ Իրանի շուրջ ԱՄՆ ուժերի կուտակման ֆոնին։
Գործնականում, այո՛, հնարավոր է փոխել իշխանությունն ընտրությունների միջոցով, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը՝ խոսելով հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների մասին։
Նրանք նաև նշել են, որ Արաքս գետի վրա Աղբանդ–Քալալա ավտոճանապարհային կամրջի շինարարությունը ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի։
Հայաստանն արդեն հայկական պետություն չէ, հայկական պետականության փիլիսոփայության հետ կապ չունի։ Եռաբլուրը Հայաստանի Երրորդ Հանրապետության փիլիսոփայական և խորհրդաբանական ամենակարևոր հենասյուներից մեկն էր։ Դա մի վայր էր, որը մեր ժողովրդի ընկալումներում տեղ ուներ՝ որպես սրբավայր, ուր մարդիկ ոչ միայն գալիս էին հարգանքի տուրք մատուցելու, այլև իրենց զավակներին պատմելու, ներկայացնելու և այդ օրինակը նրանց ներշնչելու համար։
Որևէ կասկած չկա, որ Իրանն ունակ է հնարավոր տեղային բախումը վերածել խոշոր տարածաշրջանային պատերազմի և անկայունության, ինչն էլ մի կողմից դրդում է Թուրքիային և արաբական մի շարք երկրների ակտիվացնել դիվանագիտական ճնշումը Վաշինգտոնի վրա՝ թույլ չտալու
Վիճակագրության ազգային ծառայության նախնական գնահատմամբ՝ 2025 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 7.2%, իսկ 2025 թվականի միջին իրական աճը սահմանվել է 7.5%:
Առաջարկվող սցենարների թվում նշվում է այսպես կոչված «մեծ պլանը», որը նախատեսում է լայնածավալ ռմբակոծություն՝ ԱՄՆ-ի կողմից
Ադրբեջանը ցանկություն ունի վերջակետ դնելու Հայկական հարցում և լուծելու իր առջև դրված խնդիրները։
Վրաստանի մաքսային ծառայության և Comtrade հարթակի տվյալների վերլուծությունից հետո РИА Новости-ն պարզել է, որ 2025 թվականին Վրաստանին ռուսական նավթի մատակարարումներն աճել են ավելի քան 16 անգամ՝ հասնելով ռեկորդային 95,8 միլիոն դոլարի։
Ռուսաստանը հերթական անգամ հայտարարում է TRIPP նախագծին մասնակցելու պատրաստակամության մասին:
Թուրքիայի ռեստորաններում սնունդը գնալով թանկանում է ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։
Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Հաթամին ԱՄՆ-ին և Իսրայելին նախազգուշացրել է հնարավոր հարձակման հետևանքների մասին՝ հայտարարելով, որ Իրանի միջուկային ծրագիրը հնարավոր չէ ոչնչացնել նույնիսկ ուժի կիրառմամբ։
Իրանը երկօրյա ռազմածովային զորավարժություններ է սկսել Հորմուզի նեղուցում, հայտնում է «Ալ Ջազիրա»-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ, այլ ոչ թե բախվել ռազմական գործողությունների:
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Խալիդ բեն Սալմանը ուրբաթ օրը Վաշինգտոնում փակ բրիֆինգի ընթացքում հայտարարել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չկատարի իր սպառնալիքները Իրանի հասցեին, ապա իրանական ռեժիմն, ի վերջո, ավելի կուժեղանա, հայտնում է Axios-ը՝ հղում անելով հանդիպմանը ներկա աղբյուրներին։
ԱՄՆ-ն ուրբաթ օրը սահմանափակումներ է կիրառել Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենիի և մի գործարարի նկատմամբ, որը, ըստ նրանց, օգնում էր Թեհրանին «փողերի լվացման» գործում, հաղորդում է Reuters-ը։
Մենք կարևոր դասեր ենք քաղել և արժեքավոր փորձ ձեռք բերել նախորդ պատերազմից։ Ներկայումս մեր բալիստիկ հրթիռները գտնվում են իրենց դիրքերում, մեր ուժը մնում է անսասան, մենք վերանայել ենք մեր հիմնական հնարավորությունները և այժմ էլ ավելի լավ ենք պատրաստ։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պարտավոր են վերանայել իրենց վարքագիծն ու գործողությունները քաղաքացիների նկատմամբ, որպեսզի արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան։ Այս մասին հաղորդում է Tasnim News-ը։
ԱՄՆ-ն ուրբաթ օրը հավանություն է տվել Իսրայելին զենքի բազմամիլիարդանոց վաճառքին՝ Իրանի հետ հարաբերություններում բարձր լարվածության ֆոնին, հաղորդում է AFP-ն։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) Իրանին կոչ է արել Հորմուզի նեղուցում՝ ԱՄՆ զինված ուժերի մոտակայքում, երկօրյա ռազմածովային զորավարժություններն անցկացնել «պրոֆեսիոնալ» կերպով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Կրեմլում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ, ով աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում, հաղորդում է Կրեմլը: Մանրամասներ, սակայն, Կրեմլը չի փոխանցել: