ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Անքորիջում, Ալյասկա նահանգում կհանդիպի դեմ առ դեմ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իրանցիներին կոչ է արել դուրս գալ փողոց և «պահանջել պատասխանատվություն իրենց կառավարությունից, քանի որ երկիրը բախվում է էլեկտրաէներգիայի և ջրի պակասի», հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել, որոնք նոր հնարավորություններ են բացում ամերիկյան բիզնեսի համար, այս մասին հայտարարել է Պետդեպը։
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տվյալների համաձայն՝ 2024 թվականին միջազգային ուղղակի ներդրումները 11%-ով նվազել են, սակայն Թուրքիան նույն շրջանում 10.2%-ով աճ է գրանցել՝ ներգրավելով մոտ 11.7 մլրդ դոլար։
«Ժամանակն է արթնանալ և մաքրել թմրանյութերով լի թաղամասերը», – ասել է Ժուլիեն Մանուիլը, ով գտնվում է ոստիկանության պաշտպանության ներքո՝ թմրավաճառների սպառնալիքների պատճառով։
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցությունների արդյունքների վերաբերյալ։
Վաշինգտոնի հանդիպման հետքերով. Խաղաղությո՞ւն, թե՞ պերմանենտ զիջումների ճահիճ. Սուրեն Սուրենյանց
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկյան ռուս-ամերիկյան համաձայնության կոմիտեի ավագ խորհրդական, American Conservative-ի խմբագիր և սյունակագիր և ԱՄՆ Պետքարտուղարության նախկին խորհրդական Ջեյմս Քարդենն (James W. Carden) է։ Զրույցին մասնակցում է նաև Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։
Նրա խոսքով՝ փաստաթուղթը պարունակում է բազմաթիվ անհանգստացնող կետեր Թուրքիայի, Թուրքեստան տարածաշրջանի, Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համար։
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը հետևում են թշնամու գործողություններին և պատրաստ են դիմակայել Միացյալ Նահանգներիև Իսրայելի ցանկացած նոր ագրեսիայի, հաղորդում է Mehr գործակալությունը։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր՝ եվրոպական երկրները Կիևին իրենց պաշտպանական արդյունաբերության միջոցով ավելի շատ ռազմական օգնություն են տրամադրել, քան Միացյալ Նահանգները։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին վկայում են Քիլի Համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի հետազոտության արդյունքները։
«ՀՀ տարածքի որոշակի հատվածի իրավական ռեժիմները կարգավորվում են Ադրբեջանի համաձայնությամբ և ստորագրությամբ: Հակառակ դեպքում ի՞նչ գործ ուներ այնտեղ Ադրբեջանի ստորագրությունը: Փաստաթղթերով արդեն կա այդ միջանցքը, իրականություն կդառնա՞, թե՞ չէ, կարծում եմ՝ չէ: Եթե Իրանը ռմբակոծի միջանցքը, ո՞ր երկրի տարածքն է ռմբակոծելու՝ ՀՀ տարածքը: Դրա համար եմ ասում՝ Հայաստանի ուկարինացման կամ սիրիացման մեկնարկն է տրվել»:
Աշխարհի խոշորագույն «ICBC» բանկը հայտարարել է, որ Թուրքիայում գտնվող մասնաճյուղերից որոշները փակվելու են, իսկ որոշները միացվելու են իրար:
Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:
Ադրբեջանի և Վրաստանի հետ միասին ներդրում ենք կատարում տարածաշրջանային անվտանգության շուրջ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են երկարաձգել իսրայելական El Al ավիաընկերության անվտանգության աշխատակիցների աշխատանքային վիզաները՝ Փարիզի կողմից Գազայի հատվածում Իսրայելի քաղաքականության հետ անհամաձայնության ֆոնին։ Այդ մասին տեղեկացնում է Ynet-ը։
«Հիմա Փաշինյանը պարտավոր է ասել, իսկ ո՞րն է այն երաշխիքը, որը կստիպի ադրբեջանական կողմին կատարել ստորագրությամբ ստանձնած պարտավորությունը։ Չկա՛ երաշխիք, և պետք չէ միամտություն ցուցաբերել, թե երաշխիք կարող է լինել ԱՄՆ նախագահ Թրամփի բանավոր խոսքը. կրկնում եմ՝ չկա՛ երաշխիք»,- ասաց Ավետիք Չալաբյանը՝ ընդգծելով՝ երաշխիք կարող էր լինել Հայաստանի Զինված ուժերը, որ ունենար բավարար ռազմական պոտենցիալ՝ սեփական երկրի տարածքը պաշտպանելու համար։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի օրը կմասնակցի Ուկրաինայի հարցով վիրտուալ քննարկումներին։ Այդ մասին տեղեկանում ենք հյուսիսատլանտյան դաշինքի տարածած հայտարարությունից։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արցախի Հանրապետյան ԱԺ խմբակցությունների հայտարարությունը Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ նահանգների ղեկավարների միջև Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքների կապակցությամբ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Intel ընկերության ղեկավար Լիպ-Բու Թանին։ Մեկ շաբաթ առաջ Թրամփը պահանջել էր նրա հրաժարականը՝ Չինաստանի հետ ունեցած կապերի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին՝ Թուրքիայի նախագահի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Ավելի քան 1700 հրշեջներ Պորտուգալիայի տարբեր շրջաններում պայքարում են հրդեհների դեմ։ Մարոկկոն իր հյուսիսային հարևանին ուղարկել է երկու Canadair դեսանտային ինքնաթիռներ, որոնցից Պորտուգալիան չունի։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
«Հայ ժողովուրդն իր ապագայի համար ունի պատասխանատվություն: Բրախել այդ պատասխանատվությունը ռուսների վրա, արդար չէ, բրախել այդ պատասխանատավությունը միայն Նիկոլի վրա, ազնիվ չէ: Նիկոլն այլմոլորակային չէ, նա ծնվել է՝ որպես քաղաքական երևույթ, և պաշտոնավարում է՝ որպես քաղաքական ասպատակ, մեր կողմից՝ հայ ժողովրդի կողմից»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Իմ փորձից, սակայն, կարող եմ հավաստել, որ մեր երկրի անկախության վերականգնումից ի վեր Իրանը Հայաստանի նկատմամբ ոչ միայն որեւէ դժգոհություն կամ կշտամբանք չի արտահայտել, այլեւ դրականորեն է արձագանքել մեր բոլոր կարիքներին։ Մի խոսքով, Հայաստանի եւ Իրանի ավելի քան 30-ամյա հարաբերություններում ես որեւէ թյուրըմբռնում չեմ տեսել»։
«Թեհրանը կարող է ուղղակի բանակցությունների մեջ մտնել Վաշինգտոնի հետ, եթե Իսլամական Հանրապետության կողմից առաջ քաշված որոշ պայմաններ կատարվեն», – այսօր հայտարարել է Իրանի փոխնախագահ Մոհամադռեզա Արեֆը։
Թուրքիայի Մերսին նահանգի Ջամլըյայլա շրջանի Քիսեջիք գյուղում 8 հոգանոց ընտանիքը հարձակման է ենթարկվել՝ ճանապարհին քրդերեն խոսելու համար։
Հաջորդ «նիստը» կկայանա օգոստոսի 19-ին:
Պարտադրել, որ Հայաստանը փոխի իր Մայր օրենքը՝ Սահմանադրությունը, ի՞նչ է, եթե ոչ՝ ՀՀ ներքին գործերին միջամտություն, դեռ չենք նշում «ռևանշիստական տրամադրությունները» ոչնչացնելու պահանջի մասին, որն այլ ձևակերպումներով համաձայնագրում դարձյալ տեղ է գտել: