76 տարեկան հասակում մահացել է վրացի երաժիշտ, երգչուհի, գրող, նկարչուհի և դերասանուհի Մանանա Մենաբդեն։
Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը՝ լուծարելու Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները։
«Արցախի կանչ» հուշահամալիրի խաչքարերը միայն քարեր չեն, այլ համազգային ցավի, բայց և հպարտության խորհրդանիշ են։ Հուշակոթողի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Սա բխում է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայության կողմից հրապարակված աշխատանքային գրաֆիկից։
ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ առնչություն ունեցող կառույցների փակվելու հարցում Ադրբեջանը շահագրգռված էր, որովհետև այդ գործունեության հիմքում հայկական շահերն էին։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Սեպտեմբերի 1-ին ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պետրա Բայրի հետ:
Բացահայտվել է Չինաստանի Տյանցզին քաղաքում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի լրագրողների համար նախատեսված նվերների պարունակությունը։
Ընդ որում, երբ Ադրբեջանը ներկայացրեց այդպիսի պահանջ՝ երկու, թե երեք տարի առաջ, Հայաստանում սկսեց տարածվել մի մտացածին քարոզչություն կամ մանիխուլյացիա, թե այդ պահանջը թելադրել է Ռուսաստանը:
Վաշինգտոնից՝ Թյենծին. Փաշինյանի բլեֆի առաջին մերկացումը
Հաղորդվում է, որ Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը դեմ է Հարավային Կովկասի գործերին արտաքին միջամտությանը և ձգտում է ամրապնդել հարաբերությունները հարևանների հետ:
ՏԳԵՏՆԵՐԻ ԴՊՐՈՑ. թեմատիկ զրույց՝ էդգար Ղազարյանի հետ
2024 թվականի հոկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տարեց հայուհի է մահացել։ Նա այն քիչ հայերից է, որն Ադրբեջանի կողմից արցախահայերի բռնի տեղահանությունից հետո որոշել է մնալ Ստեփանակերտում։
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հայրը՝ գործարար Էրոլ Մասկը, հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի տարբերություն Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի, բռնապետ է։
«Ամեն անգամ ԱԺ նիստերին երբ ներկա էր գտնվում Արցախի նախագահը, իմ միակ հարցը եղել է՝ արդյո՞ք վստահ է, որ մինչև 2025թ. ռուս խաղաղապահները լինելու են Արցախում: Հիմա, այս հեռավորությունից ավելի պարզ եմ հասկանում, որ նույն տիպի պատասխաններ էի ստանում, ինչպես հիմա լրագրողների հարցերին պատասխանում են այս իշխանության ներկայացուցիչները՝ հիստերիայով, նյարդային: Նույն իրավիճակն է. այս իշխանությունների օրոք Ադրբեջանը ստանում է այն, ինչ ուզում է»:
Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի արտահերթ նիստ՝ քաղաքական խորհրդականների մակարդակով։ Նիստը գումարվել է Ուկրաինայի խնդրանքով` Ռուսաստանի կողմից Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների ուղղությամբ զանգվածային հարվածներից հետո։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
Ռուսաստանի դպրոցները ցանկանում են չեղարկել շաբաթ օրերին դասերը և հանգստյան օրերին տնային աշխատանքները։
Գազայի հատված ուղևորվող «Գլոբալ Սումուդ» մարդասիրական նավատորմը ստիպված է եղել վերադառնալ Բարսելոնա՝ նավարկելուց ընդամենը մի քանի ժամ անց։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն սեպտեմբերի 5-ին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ երկրի արևելքում։ Այդ մասին Ֆիցոն հայտարարել է ֆեյսբուքյան տեսաուղերձում։
Իլոն Մասկի հայրը՝ գործարար Էրոլ Մասկը, խոստովանել է, որ որդին խնդրել է իրեն չգնալ Մոսկվա, բայց նա չի լսել և տպավորված է եղել Ռուսաստանի մայրաքաղաքի անվտանգությամբ։
ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի տարածաշրջանային հրամանատարության շտաբը իր աշխատանքն է սկսել սեպտեմբերի 1-ին Ֆինլանդիայի Միկելի քաղաքում, որտեղ այն գործում է Ֆինլանդիայի ցամաքային զորքերի շտաբի հետ համատեղ: Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում է, որտեղ ընթանում են ՇՀԿ գագաթնաժողովը ՇՀԿ+ ձևաչափով և դրա շրջանակում այլ միջոցառումներ։
Չինաստանի Տյանցզին քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարները գագաթնաժողովից հետո ընդունել են համագործակցությունն ամրապնդելու մասին հռչակագիր, այդ թվում՝ ռազմական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում, ինչպես նաև արհեստական բանականության համակարգերի անվտանգության ոլորտում համատեղ աշխատելու վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
Պակիստանը երեք տասնամյակ շարունակ հրաժարվում էր ճանաչել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատճառով։ Իսկ հիմա, իբր, կարող ենք ունենալ «բարեկամական հարաբերություններ»։ Ինչ հիանալի դիվանագիտական հաղթանակ։
Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ սեպտեմբերի 1-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 42 պաղեստինցի, այդ թվում՝ 25-ը՝ Գազա քաղաքում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը կնպաստի Թեհրանի և Մոսկվայի միջև կապերի ամրապնդմանը, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել Դոնբասը գրավելու մտքից՝ Վլադիմիր Պուտինի գործողությունների պատճառով, գրում է Bloomberg-ը։
Կայուն նավագնացության ոլորտում կարևոր քայլ կատարելու համատեքստում Հյուսիսային ծովի տարածաշրջանում շահագործման են հանձնվել ջրածնային շարժիչով աշխատող նավեր, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել իսկապես զրոյական արտանետումներով նավագնացության ապագայի վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Աննա Հակոբյանը Չինաստանում ջերմ հանդիպումներ է ունենում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կանանց հետ:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ ԿԺԴՀ առաջնորդի գնացքը Չինաստանի հետ Հյուսիսային Կորեայի պետական սահմանը կհատի սեպտեմբերի 1-ի գիշերը և Պեկին կժամանի արդեն սեպտեմբերի 2-ին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Տյանցզին քաղաքում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: