Ի՞նչ կասի Կալլասը, եթե ԱՄՆ-ն հարձակվի Գրենլանդիայի վրա
Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը կասկածի տակ է դրել, թե արդյոք եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կաջակցի ԱՄՆ գործողություններին, եթե Գրենլանդիան լինի հաջորդ թիրախը՝ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ ուղղված հարվածների ֆոնին։
«Հաջորդը Գրենլանդիա՞ն է։ Կայան, հավանաբար, կաջակցի դրան», – ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ գրել է Դմիտրիևը իր «X» սոցիալական ցանցի էջում՝ հղում անելով Կալլասի գրառմանը, որում նա նշել է, որ ԵՄ-ն հետևում է Վենեսուելայում տիրող իրավիճակին։
