Թրամփը ակնարկել է` Կուբան կարող է դառնալ ռազմական գործողության համար հաջորդ օբյեկտը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին կոմպետենտ չի համարում Վենեսուելայի նոր առաջնորդը դառնալու համար։ Նրա խոսքով՝ «նա լավ կին է, բայց երկրում բավարար աջակցություն չունի»։
Թրամփի այլ հայտարարություններ Վենեսուելայի վերաբերյալ.
Կուբան որպես թիրախ. ԱՄՆ նախագահը ակնարկել է, որ Կուբան կարող է դառնալ հաջորդ օբյեկտը ռազմական գործողության համար. «Մարդիկ այնտեղ տառապել են երկար տարիներ։ Կարծում եմ՝ մենք, ի վերջո, կխոսենք Կուբայի մասին, քանի որ դա մի պետություն է, որը կործանվում է»։
Նավթային եկամուտներ. Թրամփը ծրագրում է գումար վաստակել Վենեսուելայի նավթի վրա. «Մենք վաճառելու ենք նավթը, որը կարդյունահանենք այնտեղ։ Մեծ քանակությամբ»։
Թրամփը նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Մադուրոյի հարցը և Վենեսուելայում ռազմական գործողությունը։
Վենեսուելայի փոխնախագահը Մարկո Ռուբիոյին խոստացել է, որ պատրաստ է անել այն ամենը, ինչ կասի ԱՄՆ-ն։
Նախազգուշացում Կոլումբիային. Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողության հետ կապված՝ Թրամփը կրկնել է, որ ուժի մեջ է թողնում Կոլումբիայի առաջնորդ Պետրոյին ուղղված իր նախազգուշացումները։
Զորքերի տեղակայում. ԱՄՆ-ն չի բացառում Վենեսուելայում իր զորքերի հնարավոր տեղակայումը, եթե դրա անհրաժեշտությունը լինի։
