Սա այն է, ինչ Պուտինն է տեսնում Ուկրաինան Ռուսաստանի համար և այն ինչպես տեսնում է Ալիևը Հայասատանը Ադրբեջանի համար. Էդուարդ Աբրահամյան

Միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Թրամփը շատ հետաքրքիր ֆենոմեն է ԱՄՆ մեգառեգիոնալ ու գլոբալ քաղաքականության մեջ և միջազգային քաղաքականության համատեքստում։ Ես դա դեռ 2017թ.-ի հարցազրույցների ժամանակ եմ շեշտել։

Փաստորեն Մոնրայի Դոկտրին և ազդեցության / անվտանգության գոտիների վերականգնման տրամաբանությամբ է հիմնավորում Վենեսուելայի դեմ գործողությունը, երկրի ղեկավարի ու իր կնոջ առևանգումը, ԱՄՆ արդարադատության առջև նրանց կանգնեցումն ու Վենեսուելայի սաթելիտացման քաղաքականությունը։

Մի կողմ դնենք, որ ԱՄՆ կամ առնվազն Բրազիլիան վազուց արդեն պիտի քաղաքական «սանիտարի» դեր ստանձնեին նմանատիպ ռեժիմները, կամ ինչպես ես եմ անվանում` վտանգավոր փոքր տերություններին սանձելու ու դեմոնտաժ անելու հարցում։

Բայց ես այլ բանի վրա եմ ուզում այս գրառման մեջ դնել շեշտը. Անշուշտ ԱՄՆ այս գործողությունը քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով ռազմական ուժի կիրառման և ուժ կիրառած պետության նկատմամբ սահմանափակ սուվերենության ռեժիմի հաստատման հերթական նախադեպն է։

Պետություն, որը սաթելիտացված է և գեոպոլիտիկ դերերի ստանձնման առումով դիսֆունկցիոնալ։
Սա այն է ինչպես Պուտինն է տեսնում Ուկրաինան Ռուսաստանի համար և այն ինչպես տեսնում է Ալիևը Հայաատանը Ադրբեջանի համար։

Մի խոսքով,  միջազգային հարաբերություններն էլ ավելի են հետաքրքրանում»:

Տեսանյութեր

Լրահոս