Մադուրոն և նրա կինը Վենեսուելայից ուղղաթիռով են դուրս բերվել, որից հետո նավով տեղափոխվում են Նյու Յորք

Մադուրոն և նրա կինը Վենեսուելայից ուղղաթիռով են դուրս բերվել, որից հետո նավով տեղափոխվում են Նյու Յորք. հայտնել է Դոնալդ Թրամփը։

«Մենք չենք կարող ռիսկի դիմել՝ թույլ տալով, որ ինչ-որ մեկը առաջադրվի նախագահ Վենեսուելայում և շարունակի անել նույնը։ Մենք ակտիվորեն կներգրավվենք այդ գործընթացում»,- հավելել է նա։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն լրջորեն ներգրավված է Վենեսուելայի նավթային հատվածի աշխատանքում։

ԱՄՆ-ը կմասնակցի Վենեսուելայի ապագայի շուրջ հարցի լուծմանը։ Թրամփի խոսքով՝ Նահանգները չի կարող ռիսկի դիմել, թույլ տալ ինչ-որ մեկին որոշել այդ հարցը։

Տեսանյութեր

Լրահոս