Բաժիններ՝

Ուկրաինայում hակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլը կարող է անցկացվել մարտի 5-ից 8-ը. Զելենսկի

Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլը կարող է անցկացվել մարտի 5-ից 8-ը. առայժմ հանդիպումը ոչ ոք չի չեղարկել, հայտնել է Զելենսկին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։

«Հանդիպումը նախատեսվում էր մարտի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում։ Հանդիպումը ծրագրված էր Աբու Դաբիում։ Առայժմ այսօրվա ռազմական գործողությունների պատճառով մենք չենք կարող հաստատել, որ հանդիպումը կլինի հենց Աբու Դաբիում, բայց, այդուհանդերձ, ոչ ոք այն չի չեղարկել»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում Ուկրինֆորմ գործակալությունը։

Նրա խոսքով՝ բացի Աբու Դաբիից, հանդիպման հնարավոր հարթակ կարող են դառնալ Թուրքիան կամ Շվեյցարիան։

«Մենք միանշանակ կաջակցենք այս երեք հարթակներից (ԱՄԷ, Թուրքիա, Շվեյցարիա) ցանկացածին հանդիպման համար, սակայն սպասում ենք գործընկերների պատասխանին»,- հավելել է Զելենսկին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031