Թրամփը պնդում է, թե Իրանը փորձել է վերшցնել իրեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը ենթադրաբար երկու անգամ փորձել է կազմակերպել իր սպանությունը, սակայն, նրա խոսքով, ինքը վերացրել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ավելի շուտ, քան դա տեղի կունենար, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։
«Ես վերացրի նրան նախքան նա կվերացներ ինձ: Նրանք փորձեցին երկու անգամ: Դե ինչ, ես առաջինը հասա նրան»,- ասել է Թրամփը ABC հեռուստաալիքի լրագրողի հետ հեռախոսազրույցում՝ մեկնաբանելով Խամենեիի մահվան շուրջ ստեղծված իրավիճակը:



