Բաժիններ՝

Մենք թույլ չենք տա Թուրքիային ներքաշել պատերազմի մեջ. Դավութօղլու

Թող ոչ ոք տպավորություն չունենա, թե Թուրքիան կարող է ցանկացած պահի ներքաշվել պատերազմի մեջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

A Haber հեռուստաալիքի եթերում նա հայտնել է, որ չնայած «հրե օղակին», որում գտնվում է Թուրքիան վերջին 5 տարում ու այն փաստը, որ երկիրը գտնվում է պատերազմի շեմին, այնուամենայնիվ, Թուրքիային հաջողվել է պահպանել կայունությունն ու ժողովրդավարությունը:

«Անցկացվել են 5 ընտրական արշավներ: Մենք ոչ մի վնաս չենք հասցրել Թուրքիայի կայունությանը: Ու թող ոչ ոք տպավորություն չստեղծի, թե Թուրքիան կարող է ցանկացած պահի ներքաշվել պատերազմի մեջ: Մենք թույլ չենք տա Թուրքիային ներքաշել ավանտյուրայի մեջ»,- հայտարարել է Դավութօղլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031