Բաժիններ՝

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը և Ալիևը քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեին, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:

Միխայիլ Ջանելիձեn գոհունակություն է հայտնել պաշտոնական առաջին այցով Ադրբեջան այցելելու առնչությամբ։ Նա հայտնել է, որ համապատասխան աշխատանքներն ու բոլոր իրացվող նախագծերը ակտիվորեն շարունակվում են երկու երկրների համապատասխան կառույցների կողմից:

Ալիևն ընդգծել է, որ երկու երկրների համագործակցությունն ակտիվորեն շարունակվում է: Նրա խոսքով՝ կան լավ հնարավորություններ առավել զարգացնելու քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մարդասիրական ոլորտներում կապերը:

Ալիևը հույս է հայտնել, որ Ջանելիձեի այցը լավ հնարավորություն կտա հստակեցնելու այս տարի նախատեսված միջոցառումների ծրագիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031