
Վրաստանի արտգործնախարարը ժամանել է Բաքու

Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնում է haqqin.az-ը:
Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկություններով՝ Ջանելիձեն այցի շրջանակում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Բացի այդ՝ Վրաստանի արտգործնախարարը հանդիպում կունենա իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ:
Վրացական պատվիրակությունը հանդիպում կունենա նաև Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի ու Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի հետ: