Կարասինն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը և Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը մարտի 4-ին Բաքվում կայացած հանդիպմանն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն: «Առանձնա հատուկ ուշադրություն է հատկացվել ղարաբաղյան հակամարտության թեմատիկային»,-նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են նաև Կասպյան տարածաշրջանում միջազգային համագործակցության փաստաթղթերի մշակման ընթացքը:
Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում «մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և հարևան երկրների հետ Ռուսաստանի ու Ադրբեջանի համագործակցության հեռանկարների հետ կապված»: