Բաժիններ՝

Ստամբուլի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել կին ցուցարարների նկատմամբ

Ստամբուլի ոստիկանությունը երեկ ռետինե փամփուշտներ է կիրառել կին ցուցարարներին քշելու համար, ովքեր հավաքվել էին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, հայտնում է Reuters գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ հարյուրավոր կանայք, վանկարկելով կարգախոսներ, դուրս էին եկել Ստամբուլի կենտրոնական հրապարակ մանուշակագույն ցուցապաստառներով, որոնք խորհրդանշում են կանանց իրավունքների համար շարժումը: Ցուցարարները ցանկանում էին հասարակության ուշադրությունը գրավել թուրքական հասարակությունում կանանց դերի նկատմամբ: Հաղորդվում է, որ ոստիկանությունը ցույցը ցրելիս ձերբակալել է 1 կնոջ:

Ինչպես հայտնում է գործակալությունը, այսօր Անկարայում նույնպես մի քանի տասնյակ կին է դուրս եկել փողոցներ: Ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս