Թբիլիսիում կարող են սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսի պատճառով. համաճարակաբան
Հիվանդացածների թվի ավելացման պատճառով Թբիլիսիում լայնընդգրկուն սահմանափակումներ մտցնելու հարցը քննարկվում է, բայց որոշում առաժմ ընդունված չէ, հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Facebook սոցցանցում կայացած մամուլի ասուլի ժամանակ:
Վրաստանի մայրաքաղաքի իրադրությունը հարուցում է համաճակաբանների տագնապը: Եթե նախօրյակին հայտնաբերվել էր ախտահարման 134 նոր դեպք, ապա այսօր արդեն՝ 179:
«Սահմանափակումների որոշումը եւ այն, թե ինչ մասշտաբի եւ ինչպիսն կլինեն դրանք, ընդունում է համակարգող խորհուրդը: Կետային սահմանափակումներ իրականացվում են: Ինչ վերաբերում է լայնընդգրկուն սահմանափակումներին՝ դա քննարկվում է: Ես հուսով եմ՝ որոշոշումը կընդունվի հոկտեմբերի 12-ին համակարգող խորհրդի նիստում»,- ասել է Գամկրելիձեն՝ պատասխանելով Թբիլիսիում սահմանափակումներ մտցնելու մասին հարցին:
Նրա խոսքով՝ սահմանափակումները գլխավոր նշանակություն ունեն բիզնեսի համար, բայց այստեղ ղեկավարներն իրենք պետք է հոգ տանեն իրենց աշխատակիցների կողմից անվտանգության կանոնների պահպանման մասին, որպեսզի բիզնեսը շարունակի աշխատել:
Ըստ որում երկրի գլխավոր համաճարակաբանը ասել է, որ սահմանափակումների մասին նշելիս խոսքը չի վերաբերում ընդհանուր կարանտինին: Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերման պահից դրանով վարակվել է 10 752 մարդ, ապաքինվել է 5 866-ը: Մահացել է 72 հիվանդ: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: