Լիբիան հայտարարել է Էշ Շարարայի խոշորագույն հանքավայրում նավթի արդյունահանումը վերսկսելու մասին

Լիբիայի Նավթի ազգային կորպորացիան (National Oil Corporation, NOC) հայտարարել է երկրի Էշ Շարարայի նավթի խոշորագույն հանքավայրում ֆորս մաժորի ռեժիմը վերացնելու եւ այնտեղ նավթի արդյունահանումը վերսկսելու մասին: Այս մասին ասված է NOC-ի հատուկ հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 11-ին հրապարակվել է Facebook-ում կորպորացիայի պաշտոնական էջում:

«Կորպորացիան հայտարարում է կիրակի օրվանից՝ հոկտամբերի 11-ից, (Էշ Շարարայի հանքավայրում) ֆորսմաժորային հանգամանքների վերացման մասին»,- նշված է NOC-ի հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս