Հայաստանի և Ադրբեջանի կայունությունը ՌԴ-ի առաջնահերթություններից են. Զախարովա

Ռուսաստանը, պաշտպանելով իր ազգային շահերը, խիստ շահագրգռված է Հայաստանում և Ադրբեջանում կայուն իրավիճակով: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այսօրվա իրավիճակի յուրահատկությունն այն է, որ սեփական ազգային շահերի առկայության դեպքում, իսկ մենք դրանք ունենք և պաշտպանում ենք, մեզ համար առաջնային առումով կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կայունությունը, և նրանց հարաբերությունները մեզ համար սկզբունքային կարևորության են»,- ասել է Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031