Հայկական հաքերային խմբերը հարձակման են ենթարկել ադրբեջանական բանկային համակարգը

Մի քանի հայկական հաքերային խմբեր հարձակումներ են իրականացրել Ադրբեջանի բանկային համակարգի վրա: Հարձակումներից մեկի արդյունքում բանկային համակարգից տեղի է ունեցել մոտ 520 հազար մարդու անձնական տվյալների արտահոսք: Այս մասին տեղեկացնում է Սամվել Մարտիրոսյանը։

Մեկ այլ խմբի հարձակումը հանգեցրեց բանկային համակարգում փոխանցումների, գործարքների վերաբերյալ տվյալների արտահոսքի։

Բանկային համակարգի անձնական տվյալների հետ կապված մի շարք բազաներ կարող եք գտնել այստեղ:

Օրերս էլ Մոնթե Մելքոնյան կիբերբանակը հերթական տեղեկություններն էր հրապարակել ադրբեջանական կողմից։

«Մեր հերթական թիրախը դարձավ հարևանների կապի խոշորագույն օպերատոր AzerTelecom-ը։ Այստեղ ներկայացվող տվյալները ընդամենը փոքր (5GB) մասն են այն տեղեկատվության, որը մեզ հաջողվել է ձեռք բերել AzerTelecom-ից»,-ասված էր կիբերաբանակի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ կիբերբանակը հայտարարություն էր տարածել, որ ադրբեջանական էլեկտրոնային փոստից արտահանել են մի շարք ֆայլեր՝ մեդիադաշտի վերաբերյալ։

Ձեռք բերված փաստաթղթերը ուղղակիորեն վկայում են, որ ադրբեջանական մի շարք կայքեր և սոց․ ցանցային էջեր ֆինանսավորվում և կառավարվում են Ադրբեջանի կառավարության կողմից։ Նշված բոլոր կայքերը և էջերը կենտրոնանում են բացառապես հակահայկական տեղեկատվության տարածման վրա, ինչպես նաև առանձնանում են հատուկենտ հայատյաց կոչերով։

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս