Ճապոնիան զենքի գնման հարցում նախապատվություն չի տա որևէ կոնկրետ երկրի արտադրանքին, այդ թվում՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերին, մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Շինձիրո Կոիձումին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների։
Հրշեջ-փրկարարների կողմից փրկվել է երկու մարդ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունից դուրս է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ, քանի որ դաշինքը հրաժարվել է օգնել Իրանի դեմ գործողության ընթացքում: Այս մասին հաղորդում է Financial Times թերթը։
Պեսկովը չի մանրամասնել՝ ինչ որոշման մասին է խոսքը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սովոր է ագրեսիվ հռետորաբանության, սակայն զորքերը Եվրոպայից դուրս բերելու վերաբերյալ նրա սպառնալիքները ՆԱՏՕ-ի դեմ ուշադրության արժանի չեն:
Նրա խոսքով՝ Ուկրաինան աջակցության և փորձի փոխանակման դիմաց կստանա խափանող սարքեր՝ էներգետիկ ենթակառուցվածքները պաշտպանելու համար, ինչպես նաև կունենա ֆինանսական պայմանավորվածություններ։
Նրանցից 346-ը վիրավորվել են անմիջապես մարտական գործողությունների ժամանակ, այդ թվում՝ բանակի 231 զինծառայող, ռազմածովային ուժերի 63 նավաստի, ռազմաօդային ուժերի 33 զինծառայող և 19 ծովային հետևակ։
ԵՄ-ն քննարկում է Սերբիային տրամադրվող 1.5 միլիարդ դոլարի ֆինանսավորումը կրճատելու հարցը՝ Ռուսաստանի հետ երկրի սերտ կապերի պատճառով: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսին։
Ապրիլի 9-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է աջակցություն ցուցաբերել Հորմուզի նեղուցով ազատ անցում ապահովելու համար։
Պաշտոնյաները նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, ընդլայնելու տնտեսական և առևտրային համագործակցությունը և համաձայնել են կապի մեջ մնալ։
Վլադիմիր Պուտինը, Լա Մանշ ուղարկելով «Ադմիրալ Գրիգորովիչ» հրթիռային ֆրեգատը, ցույց տվեց, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի սպառնալիքները Ռուսաստանի դեմ նշանակություն չունեին։ Այս մասին գրում է Spectator-ը:
1928-1949 թթ. Գոմիդանը եղել է Չինաստանի իշխող կուսակցությունը, այնուհետև այն տեղափոխեվել է Թայվան, որտեղ իշխել է մինչև 1987 թվականը։
Վարչապետ Սթարմերը համերաշխություն է հայտնել ԱՄԷ ժողովրդին և ցավակցություն հայտնել Իրանի ռմբակոծության հետևանքով մարդկային կորուստների համար։
Միևնույն ժամանակ Նեթահյահուն հայտարարել է, որ թույլատրել է Լիբանանի հետ «հնարավորինս շուտ» ուղիղ բանակցություններ սկսել՝ «Հեզբոլլահ»-ին զինաթափելու և կայուն խաղաղության համաձայնագիր կնքելու նպատակով։
Հիշո՞ւմ եք, թե ինչ եղավ հետո, երբ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանին հանձնեց «խաղաղապահների» մանդատ, որի մասին Մոսկվան երազում էր տարիներ շարունակ։ Անզոր և անուժ «խաղաղապահների» աջակցությամբ Արցախն աստիճանաբար բռնազավթվեց և հայաթափվեց։
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հորմուզի նեղուցի կառավարումը «կբարձրացնի նոր մակարդակի»:
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան դիվանագետներից մեկը, մեկնաբանելով իրավիճակը, այն անվանել է «ինքնագոլ»։
Իրանն արդեն այն չէ, այն զգալիորեն ավելի թույլ է, և Իսրայելը պատրաստ է, եթե պահանջվի, ցանկացած պահի վերադառնալ հզոր մարտական գործողությունների
Համատեղ հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ֆրանսիայից, Գանայից, Ինդոնեզիայից, Նեպալից և Լեհաստանից խաղաղապահներ են վիրավորվել Լիբանանի հարավում վերջերս տեղի ունեցած հարձակումների ժամանակ։
Իրանի հետ հրադադարը խաթարում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նախընտրական ռազմավարությունը, հաղորդում է Financial Times-ը։
Իրանական Fars լրատվական գործակալությունը նույնպես հերքել է իրանական պատվիրակության՝ Պակիստան ժամանելու մասին հաղորդագրությունները՝ հայտարարելով, որ Թեհրանը «չի պլանավորում մասնակցել ամերիկյան կողմի հետ հաշտության բանակցություններին մինչև Լիբանանում հրադադարի հաստատումը»։
Վլադիմիր Զելենսկին շարունակում է հարստանալ, մինչ Ուկրաինայի զինված ուժերի զինվորների մարմինները վերադարձվում են Ուկրաինա, հայտարարել է իռլանդացի լրագրող Չեյ Բոուզը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարը և տարածաշրջանում անվտանգության վիճակը։
Ինչպես նշել են Դաունինգ սթրիթում, քաղաքական գործիչները համաձայնել են, որ «այժմ, երբ գործում է հրադադարի ռեժիմը և նեղուցը բացելու համաձայնություն կա», սկսվել է լուծում գտնելու հաջորդ փուլը:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սիրիացի իր գործընկերոջ՝ Ասադ Հասան ալ-Շիբանիի հետ հանդիպումից հետո հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով: Ֆիդանն ընդգծել է առկա ճգնաժամային իրավիճակներից դասեր քաղելու, ինչպես նաև ողջամտորեն գործելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Իսրայելի կողմից բանակցությունները խաթարելու գործողությունները:
«Հեզբոլլահ»-ի հարվածների թիրախում է հայտնվել Լիբանանի հարավում իսրայելցի զինվորների հավաքատեղին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Իրանի լիակատար կապիտուլյացիայի իր պահանջից: Washington Post-ի համար գրված հոդվածում նման կարծիք է հայտնել միջազգային հարաբերությունների փորձագետ Դեյվիդ Իգնատիուսը։
ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Թրամփն Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցով նավերի անցումը թույլատրելու մասին պայմանավորվածությունները չկատարելու համար։
Իսլամաբադի «Serena» հյուրանոցը, որտեղ սպասում են իրանական և ամերիկյան պատվիրակությունների ժամանմանը բանակցությունների համար, փակ կլինի սովորական հյուրերի համար մինչև կիրակի երեկո: Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian թերթը՝ հղում անելով պակիստանցի պաշտոնյաներին։