Ռուանդան հերքում է M23-ին աջակցությունը, չնայած ՄԱԿ-ի փորձագետների խոսքով՝ նրա բանակը «փաստացի վերահսկողություն ունի M23-ի գործողությունների նկատմամբ»։
Մնացած 25 միլիարդ եվրոյի ճշգրիտ գտնվելու վայրը ո՛չ Եվրահանձնաժողովը, ո՛չ էլ ԵՄ երկրները պաշտոնապես չեն հայտնել:
Ռուսաստանի և Հնդկաստանի իշխանությունները քննարկում են տուրիստական խմբերի համար վիզաների չեղարկման հարցը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Հնդկաստանի հետ համագործակցության նկատմամբ իր նվիրվածության համար։
Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ զինծառայողներին, այդ թվում՝ Ազգային գվարդիայի «քաջարի հերոսներին», որոնք ապահովում են խաղաղությունն ու կարգուկանոնը։
Սպիտակ տան կողմից հրապարակված նոր Ազգային անվտանգության ռազմավարության համաձայն՝ Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության վերականգնումը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններից մեկն է Եվրոպայում։
Ամերիկյան ծրագրում անընդունելի կետեր կան նաև Կիևի համար, մասնավորապես՝ տարածքային զիջումների, ուկրաինական բանակի թվաքանակի կրճատման և ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարի հետ կապված:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիան ներկա են գտնվել Սպիտակ տանը Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերը վառելու ավանդական արարողությանը: Այս մասին հաղորդում է Fox News-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի միջև բանակցություններն ավարտվել են երկու ժամից ավելի տևած հանդիպումից հետո:
Ըստ ադրբեջանական APA գործակալության, Ալիևը Հայաստանին մեղադրել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի տարածքում ադրբեջանցիների հարուստ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ալբանիայի միջև համագործակցության զարգացման հարցեր։
Բանակցություններում սպասվում է Կիևի համար «ռեպարացիոն վարկի» սխեմայով ռուսական ակտիվների բռնագրավման թեմայի քննարկումը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խոսելով Ալիևի վերջին կոշտ հայտարարությունների մասին, թե «ադրբեջանցիները բռնի տեղահանվել են Հայաստանից, հետևաբար պետք է վերադառնան», նշեց՝ իշխանությունները որևէ փաստ չեն ընդունում, փոխարենը՝ հայտարարում են, թե խաղաղությունն արդեն հաստատված է։
Նշվում է, որ սա վերահաստատում է ՄԹ-ի երկարաժամկետ հանձնառությունը Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության նկատմամբ։
Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարարը Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստում հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը ներկայում գտնվում են երկկողմ հարաբերությունների ամենախաղաղ և կայուն փուլում։
Սերժ Սարգսյանի նամակի պատասխանը երաշխիքներն էին, որ ստանալու էր Արցախը, և հանրաքվեն. Հայկ Մամիջանյան
Նա կարևորել է նաև միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների մասնակցությամբ մշակութային ժառանգության վերականգնման և պաշտպանության գործընթացի մեկնարկը:
Նշվում է, որ Գերմանիայի կանցլերն Ալիևին հրավիրել է Գերմանիա, վերջինս ընդունել է հրավերը
Եվրոպայի հեղինակավոր ճարտարագիտական և տեխնոլոգիական կազմակերպություններից մեկը՝ «Ինժեներական ծրագրերի եվրոպական վարկանիշը» (EngiRank) հրապարակել է Եվրոպայի 100 լավագույն ճարտարագիտական համալսարանների ցանկը։ Ներառվել են 300 համալսարան 36 երկրից։
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Շվեյցարական UBS բանկի կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն, որի արդյունքներին ծանոթացել է Интерфакс-ը, աշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը 2025 թվականի ապրիլի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 287-ով։
«Դա Ուկրաինայի պետական ինքնիշխանության և անկախության մասին հռչակագիրն էր: Այն կազմում է ուկրաինական ինքնիշխանության և ժամանակակից պետականության հիմքը: Եվ այնտեղ հստակորեն նշվում է, որ Ուկրաինան չեզոք պետություն է»,- եզրափակել է Ռուսաստանի նախագահը։
Ամերիկյան «Bloomberg» պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիան ուսումնասիրում է ԱՄՆ-ի բնական գազի և նավթի հանքավայրերում ներդրում կատարելու հնարավորությունը՝ էներգետիկ անվտանգության հարցում ռուսական ու ադրբեջանական կախվածությունը նվազեցնելու նպատակով։
Եթե Արցախի հայկական պետությունը վերականգնելու կամ հայերին վերադարձնելու աշխարհաքաղաքական շահ լինի, այդ դեպքում գերտերությունները, իհարկե, կմիջամտեն, քանի որ միշտ էլ աշխարհում ուժը և շահն են որոշիչ եղել։
Օրերս Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի որոշ փաստաթղթեր: Իհարկե, քաղաքական գործիչներն ու փորձագետներն արդեն հասցրել են ներկայացվածի ընդհանուր բովանդակային գնահատականը տալ՝ նշելով, որ հրապարակված փաստաթղթերի շարքում, օրինակ, բացակայում է Քի Վեսթի փաստաթուղթը, Հայաստանի պաշտոնական պատասխանը 2019թ. Կարգավորման առաջարկին, որը շատ կարևոր է:
Այնուհետև երկու առաջնորդները նույն մեքենայով մեկնել են ոչ պաշտոնական հանդիպման. այն կլինի մասնավոր։
Զեկույցում նշվում է նաև, որ Թուրքիայի ջրի սպառման 70 տոկոսը կատարվում է գյուղատնտեսությունում, ինչն անհրաժեշտ է դարձնում մշակաբույսերի համար ջրի արդյունավետ կառավարման և խելացի ոռոգման տեխնոլոգիաների ներդրումը։ Ըստ ուսումնասիրության՝ կլիմայի
Հայաստանում տեղեկատվա-քարոզչական հերթական «հրավառություն» է առաջացել եվրահանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունից հետո, որն ասել է, թե Եվրամիությունը 500 միլիոն եվրո է ներդնելու Հայաստանի էլեկտրացանցերը Թուրքիայի և Վրաստանի էլեկտրացանցերին միացնելու համար:
Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ տարբեր մակարդակներում՝ կառավարություն, խորհրդարան ու քաղաքացիական հասարակություն, կոնկրետ քայլեր են ձեռնարկում մեկնարկած խաղաղության գործընթացին թափ հաղորդելու համար։