Նա նաև գրկել է նախորդ երեկոյան հիվանդանոցում մահացած աղջկա ծնողներին՝ կանգ առնելով և աղոթելով նրանց հետ:
Քանանին նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խուսափել է ու գնացել Իրանի հասցեին նոր մեղադրանքների:
Մեկ մարդ մահացել է, ևս 28-ը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Հաջորդիվ կայացել է Սերգեյ Ղազարյանի և Լորան Վոքիեի համատեղ մամլո ասուլիսը։
Համագործակցության նպատակներին համապատասխան նախագծերի պատշաճ մշակման համար կստեղծվի ղեկավար հանձնաժողով:
Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի, ուստի Հայաստանի և Իրանի քաղաքակրթական դաշինքն ընդդեմ բարբարոսների պետք է կայացնել բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով։
Քըլըչդարօղլուին ուղեկցել են CHP-ի գլխավոր քարտուղար Սելին Սայեք Բյոքեն, CHP-ի խմբակցության փոխնախագահ Օզգյուր Օզելը և փոխնախագահ Գյոքչե Գյոքչենը։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է 2022 թվականի ժողովրդագրական ցուցանիշները։
Իրան-Հայաստան երրորդ գծի կառուցումը մեկնարկել և սկսել էր թափ հավաքել իշխանափոխությունից առաջ։ Սակայն իշխանափոխությունից հետո ծրագրի ընթացքը դանդաղեց, մի պահ նաև կանգ առավ։
«Հիմա Սիրիայի հարցն ավելի մեծ կարևորություն ունի տարածաշրջանում, որովհետև Իրան-Սաուդյան Արաբիա համաձայնությունը դոմինոյի էֆեկտով տանում է Իրան-Բահրեյն հարաբերությունների շտկման, Սիրիա-Թուրքիա հարաբերությունների բարելավման: Իրանը փոխեց Սիրիայում իր դեսպանին, իսկ Սիրիայի դեսպանին տեղափոխեց Հայաստան: Ինչ-որ քաղաքական կուրս է փոխվում Սիրիայում, և Իրանը փորձում է ներկայություն ունենալ, որովհետև Սիրիան սահմանակից լինելով Իսրայելի հետ՝ Իրանի համար շատ կարևոր դիրք է»:
Ռուսական խաղաղապահ առաքելությունը կրկին հաղորդում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին։
Տոկիոն նաև արգելում է ՌԴ արտահանել օդանավերի և նավերի շարժիչներ, էլեկտրասարքավորումներ և նավիգացիայի համար սարքավորումներ, անօդաչու թռչող սարքեր, ինքնաթիռներ և տիեզերական ապարատներ ու դրանց մասեր, խաղալիքներ և մոդելավորման հավաքածուներ:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմաբան Խաչատուր Ստեփանյանը, անդրադառնալով իշխանության մտահոգություններին և օրակարգ նետած թեզերին՝ նշեց, որ հայրենիքից տարածքներ հանձնելու հարցից մարդկանց ուշադրությունը շեղելու համար կառավարող ուժը կարող է զբաղվել նաև ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցերով, որոնք կապ չունեն այն լրջագույն վտանգներով հղի հարցերի հետ, որոնց առաջ կանգնած ենք՝ որպես ժողովուրդ։
Զորավարժությունները, որոնց ընթացքում մշակվել Է մարտավարական փոխգործակցությունը, տեղի են ունեցել մարտի 30-ին Ճապոնական և Արևելաչինական ծովերի երկնքում։
Որպեսզի հայցորդները կարողանան իրենց ֆինանսապես ապահովել այդ ժամանակաընթացքում, այն նաև կողմնակի գումար աշխատելու հնարավորություն է տալիս:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մարտի 31-ին հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։
Այս ամենը վկայում է, որ Տիգրան Ավինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքների համատեքստում շատ ասելիք ունի, և պետք է հրավիրվի քննիչ հանձնաժողով, ինչո՞ւ չէ՝ երբեմնի օգնականի հետ միասին:
Քաղաքական գործիչը, սակայն, չի պարզաբանել՝ արդյոք դրա համար հարկավոր է, որ Թուրքիայում կառավարությունը փոխվի:
Իրան-Ադրբեջան դիվանագիտական առճակատումը որակապես նոր՝ շատ ավելի վտանգավոր փուլ է մտնում՝ Իրանը պաշտոնական մակարդակում սրում է հայտարարությունների բառապաշարը: Իրանը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի և Իսրայելի ռազմավարական գործընկերության համատեղ ծրագրերի վերաբերյալ և բացատրություն է պահանջում Բաքվից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին։
Իրանից ավելի ու ավելի շատ սպառնալիքներ են տարածվում և ավելի շատ սադրանքներ են իրականացվում Ադրբեջանի դեմ: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունից:
Նախօրյակին նույնպես հավատացյալները հանձնաժողովի անդամներին թույլ չէին տվել մտնել Կիև-Պեչորյան մայրավանքի տարածք։
Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբեթովը՝ կազմակերպության Քարտուղարության և Միացյալ շտաբի ղեկավար կազմի ընդլայնված նիստում։
Ստամբուլի նահանգի նահանգապետարանը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Զեյթինբուրնու շրջանում։
Էքսկավատորի օգնությամբ քանդվել է տաճարի պատը, որպեսզի մարդիկ կարողանան դուրս փախչել:
Շաբաթ օրը զորավարժությունների մասնակիցներն ու զինտեխնիկան Յոնավայի շրջանի Ռուկլա քաղաքից կտեղափոխվեն զորավարժությունների անցկացման վայր
Կիև են ժամանել նաև Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբը և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը:
Վաշինգտոնը նաև դատապարտում է Ռուսաստանի կառավարության կողմից լրագրողների և մամուլի ազատության շարունակական ճնշումները:
Ըստ հաղորդագրության՝ Գլխավոր ասամբլեան ընդգծել է, որ Թուրքիան «աջակցում է բաց դռների քաղաքականությանը»։
«Մենք այս պահին ունենք ոչ թե սահման, այլ առաջնագիծ, ըստ այդմ՝ դա բանակային խնդիր է և ոչ թե՝ սահմանապահների»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի՝ ՊՆ ստորաբաժանումները սահմանապահ զորքերով փոխարինելու մասին հայտարարությանը՝ նշեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
Շուվալովը հավելել է, որ օգնության միջոցառումներն արդեն ներառված են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում, որն ընթացքի մեջ է։