Բաժիններ՝

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ռազմածովային զորավարժություններ են սկսել՝ Հյուսիսային Կորեային հակազդելու համար

ՐԵՍ: Ճապոնական ծովում սեպտեմբերի 25-ին մեկնարկել են Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների համատեղ ռազմածովային զորավարժությունները։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ռազմածովային ուժերը։

«Այս զորավարժությունները ցույց են տալիս Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային սպառնալիքներն արդյունավետորեն զսպելու հնարավորությունը, ինչպես նաև դրանց հակազդելու կարողությունը: Դրանք է՛լ ավելի կամրապնդեն միացյալ պաշտպանական դիրքերը», – գործակալությունը մեջբերում է հարավկորեացի ծովակալ Կիմ Ին Հոյի հայտարարությունը:

Զորավարժությունները կանցկացվեն երեք օր և կտևեն մինչև սեպտեմբերի 27-ը։ Զորավարժություններին ներգրավվել են երկու ինքնաթիռ և ինը նավ, ներառյալ՝ հարավկորեական երկու սուզանավ և «Յուլգոկ Յի Ի» էսկադրային ականակիրը: Ինչպես հայտարարել են հարավկորեական ռազմածովային ուժերը, զորավարժությունները ներառում են սուզանավերի դեմ պայքարի կատարելագործում և մարտական հրաձգություն:

Yonhap-ը հիշեցնում է, որ ԿԺԴՀ-ն վերջերս ներկայացրել է նոր մարտավարական միջուկային սուզանավ, որն, ըստ Փհենյանի, «կկատարի մարտական ​​առաջադրանք՝ որպես Հյուսիսային Կորեայի ռազմածովային ուժերի ստորջրյա հարձակողական հիմնական զենքերից մեկը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս