Ֆրանսիան շատ ուշադիր հետևում է, որ Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը. Մակրոն

Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են աջակցություն ցուցաբերել Հայաստանին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք կշարունակենք քաղաքական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Հայաստանին», – ասել է Մակրոնը TF-1 հեռուստաալիքի եթերում։

«Այսօր Ֆրանսիան շատ ուշադիր հետևում է, որ Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը», – հավելել է նա։

Խոսելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին, Մակրոնը ենթադրել է, որ «Ռուսաստանն է աջակցել Բաքվին»։

«Ռուսաստանը միակամ է Ադրբեջանի հետ։ Ֆրանսիան կաջակցի Հայաստանի ժողովրդին», – ասել է Ֆրանսիայի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930