Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան իր հարսանիքի առթիվ նվեր է ստացել «Չեդդեր» տեսակի պանրի հսկայական գլուխ, որի քաշը գերազանցել է 1000 ֆունտը
«Հունիսի 2-ին Հայկական ծիսակատարութեամբ, ահագին բազմութեան ներկայութեամբ, աճիւնները, չորս դագաղի մէջ, ամփոփւում են իրար կողքի մէկ ընդհանուր շիրիմի մէջ։ Տեսարանը շատ հուզիչ էր։ Տղայի և աղջկայ ընկեր-ընկերուհիների հեկեկանքը յուզում էր մեծերին և առաւելապէս կանանց, որոնք արտասւում էին այնպէս, կարծէս հարազատներին էին կորցրել։ Ծերունիներից մէկը, քարտաշ Յակոբը, յուզուած ասում է` «Ռուս, էն օրն ընկնե՞ս, որ քոսոտ ու քաչալ թուրքը համարձակւի քո պալկովնիկին, կնոջը և երիտասարդներին ոչխարի պէս մորթի»։ Դագաղները ամփոփւելուց յետոյ, զինւորների երկու դասակ, ինչպէս ընդունւած է զինւորական կանոնադրութեամբ, երիցս համազարկ տւին»։ (Նույն տեղում` էջ 153)։
Երբ Լեոնարդո դա Վինչիի հայտնի կտավը՝ «Մոնա Լիզան», գողացան 1911 թ., այն ժամանակ 30-ամյա Պաբլո Պիկասոն կասկածյալներից մեկն էր: Նրան նույնիսկ հարցաքննել են այս գործով:
Փշաքաղվելու փաստը պայմանական բնույթ ունի. օրինակ, որոշ կենդանիների սա օգնում է ավելի արագ տաքանալ՝ յուրաքանչյուր մազ արմատապես առանձին-առանձին մեկուսացնելով։
Իտալիայում գտնվող Տրեւի շատրվանի ավազանից ամեն տարի մաքրելու ժամանակ հանում են մոտ 1 մլն եվրոյի մետաղադրամներ, որոնք նետում են այդտեղ այցելած զբոսաշրջիկները։ Այդ ամբողջ գումարն ուղղվում է աղքատներին:
Ավելի քան 100 մլն մարդ Չինաստանում ապրում է՝ օրական ծախսելով ընդամենը 1 դոլար։ Զարմանալի է, թե ինչ են նրանք ուտում։
Հետաքրքրական է, որ առանձին հիշատակություններ ևս կան Երևանում սկսված սովի ու մահացությունների մասին։ Որոնց հիմքերը, սակայն, դրվեցին մորեխային 3 մեծ արշավանքներով, որոնցից ամենամեծն ու ցավոտը, ինչպես նշեցինք, 1713 թվականի արշավանքն էր։
Ընձուղտի լեզուն սեւ է, եւ դրա երկարությունը կարող է հասնել մինչեւ 50 սմ-ի:
Մոռանալու հատկության շնորհիվ մենք պահպանում ենք նյարդային համակարգի ճկունությունը: Նոր բաներ մտապահելու համար ուղեղը պետք է ազատվի հներից: Իհարկե, հիանալի կլիներ, եթե հնարավորություն ունենայինք ինքներս որոշել՝ ինչը հիշել, ինչը մոռանալ:
-Աստվածաշունչն առաջին տպագիր գիրքն է աշխարհում. տպագրվել է 1452-1455 թթ.: Այն նաեւ ամենաշատ թարգմանված գիրքն է: Միայն 19-րդ դարում Սուրբ գիրքը թարգմանվել է 400 լեզվով: 2000 թ. վերջին Աստվածաշնչի թարգմանված լեզուների թիվն անցավ 1900-ից: Տպաքանակով Աստվածաշունչն առաջինն է աշխարհում: 1900 թ. Աստվածաշունչի 5 մլն եւ Նոր կտակարանի 7 մլն օրինակ է տպագրվել, 2000 թ.՝ համապատասխանաբար 36 մլն եւ 57 մլն:
Որքան բարձր է մարդու IQ-ի մակարդակը, այնքան ավելի արագ է նա մտածում, եւ դրա հետեւանքով ավելի անհասկանալի է դառնում նրա ձեռագիրը:
Վերածննդի դարաշրջանի խորհրդանիշ Լեոնարդո դա Վինչին իր գոյությամբ, գյուտերով և ստեղծագործությամբ համարվում է մարդկության պատմության ամենաբացառիկ մարդկանցից մեկը։ Բազմակողմանի զարգացած հանճարն արվեստից զատ իր մեծ ներդրումն ունեցավ նաև գիտության զարգացման գործում։ Թերևս նրան են վերագրվում մի շարք այնպիսի մեծ գյուտեր, ինչպիսիք են ուղղաթիռի, օդապարիկի և տանկի գյուտերը։
19-րդ դարը մարդկությանն ընծայեց մի շարք մեծ և երևելի մարդկանց, որոնք պատմության մեջ թողեցին իրենց ուրույն հետքն ու իրենցով նոր ժամանակաշրջանի և հասարակարգի սկիզբը դրեցին։ Այդ մարդկանց թվին է պատկանում գերմանացի փիլիսոփա Կարլ Մարքսը։
Ժամանակակից մաստակի նախատիպեր հանդիպել են աշխարհի տարբեր ծայրերում: Հնդկացիներն, օրինակ, ծամում էին հեվեայի սառած հյութը, հին հույները՝ պիստակի ծառի խեժը: Սիբիրում ատամները մաքրելու եւ լնդերն ամրացնելու համար օգտագործում էին խեժափիճիի խեժը:
Հնագույն գինու շիշը հնագետները հայտնաբերել են Չինաստանում պեղումների ժամանակ: Պահպանման ժամկետը սահմանել են 2000 տարի: Սափորը, որի մեջ լցրել են գինին, պատրաստված է եղել բրոնզից: Այն փյունիկի գլխի տեսք ունի: Այնուհետ, մանրակրկիտ հետազոտություններից հետո, այն սկսել են պահել 5 լիտրանոց ապակե տարաների մեջ:
Աշխարհում տարբեր ազգերի ժողովրդական հավատալիքներում իրենց ուրույն տեղն ունեն վամպիրները։ Նրանք սարսափելի և մղձավանջային էակներ են։ Վամպիրների կերպարային յուրահատկություններին հատկապես ծանոթանում ենք արվեստում, նկարչության, քանդակագործության և գրականության մեջ։ Վամպիրների մասին զանազան բանահյուսական պատմություններ կան պահպանված հատկապես Եվրոպայում։
Մի անգամ Էմանուել Լասկերը «ալկոհոլային» շախմատ է խաղացել հունգարացի գրոսմայստեր Գեզա Մարոցիի հետ։ Խաղի կանոնները հետեւյալն էին. նրանց խաղաքարերի փոխարեն ալկոհոլային խմիչքով լի բաժակներ էին, եւ ամեն շահած «խաղաքարը» շախմատիստը պետք է խմեր։ Երրորդ քայլի ժամանակ Լասկերը զոհաբերում է իր թագուհուն, որը 200 գրամանոց վիսկիի բաժակ էր։ Մարոցին միանգամից հարբում է, եւ Լասկերը կարողանում է հեշտությամբ հաղթել խաղում։
Հիշարժան փաստեր -Ամենահին խաղալիքը, որը հնագետների կողմից հայտնաբերվել է հնագույն Պարսկաստանի տարածքում եւ այժմ պահվում է Լուվրում, 3000 տարվա պատմություն ունի: -Ինդիգո երեխաներ եղել են միշտ եւ բոլոր քաղաքակրթությունների ժամանակ: Այսպիսի երեխաները համարվում էին հանճարներ կամ էլ մոլեռանդներ: Մոցարտը, Լեոնարդո դա Վինչին եւ Լոմոնոսովը տիպիկ ինդիգոներ են եղել: – Վերջերս ԱՄՆ-ում մոդայիկ է դարձել երեխաներին […]
Ցավալիորեն պետք է նշել, որ ժամանակակից Երևանը, մեղմ ասած, հարուստ չէ պատմամշակութային կառույցներով ու կոթողներով։ Փաստ է, որ Երևանը բացառիկ է ու սիրելի զբոսաշրջիկների համար, սակայն պատմամշակութային կառույցների տեսանկյունից զբոսաշրջիկներին ու ճանապարհորդներին առավել շատ հետաքրքրում են Երևանից դուրս բնակավայրերն ու քաղաքները։ Այնտեղ դեռ շարունակում է կանգուն մնալ հարուստ պատմությունը։
-«Լեգո» ընկերությունը հիմնադրվել է 1932 թ. եւ ի սկզբանե զբաղվում էր արդուկի համար նախատեսված տախտակների եւ փայտյա խաղալիքների արտադրությամբ: Կոնստրուկտորի թողարկման առաջին պատենտը ստացվել է միայն 1958 թ.:
Աշխարհի տարբեր մասերում էլ կան ցածրահասակ եւ բարձրահասակ մարդիկ, սակայն ըստ 2017 թվականին «Telegraph»-ի կողմից աշխարհի տարբեր աղբյուրներից հավաքված տվյալների՝ ցածրահասակ մարդկանց թվով Ինդոնեզիան առաջինն է: Ամենաբարձրահասակ մարդիկ ապրում են Նիդերլանդներում:
Աշխարհի ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 7,5 միլիարդ մարդ: Եվ ակնհայտ է, որ այդ թիվը հսկայական է թվում: Այնուամենայնիվ, դա կարող է լինել մի փոքր ավելի կառավարելի, երբ իմանաք, որ եթե այդ մարդկանցից յուրաքանչյուրը կանգնած լինի ուս ուսի կպած, ապա նրանք բոլորը կարող են տեղավորվել Լոս Անջելեսի 500 քառակուսի մղոնի սահմաններում՝ ըստ «National Geographic»-ի:
Ցավալիորեն պետք է արձանագրել, որ 20-րդ դարում հայ իրականության մեջ արարված մի շարք բացառիկ գրքեր անտեսված են հանրության և անգամ գիտական համայնքի կողմից։ Ժամանակներն են փոխվել և դրան զուգահեռ՝ փոխվել են նաև մարդկանց նախասիրությունները։ Հիմա անգամ ընթերցողների համար ձանձրալի է թերթել 1930-ականների մի շարք բացառիկ հրատարակություններ, որոնք խմբագրել են Չարենցի նման հանճարեղ անհատները։
Մարդը կյանքի ընթացքում միջինում արթնանում է 25,000 անգամ: Ճիշտ օգտագործեք այս հնարավորությունները:
Կորոնավիրուսը ազդել է շատ սովորական բաների վրա, ներառյալ՝ աշխատաշուկան. նախկինում հայտնի մասնագիտություններից մի քանիսն անհամեմատելի էին հեռավար աշխատանքի աշխարհում: Ավելի քան մեկ միլիոն թափուր աշխատատեղերի հայտարարությունների վերլուծությունը հնարավորություն տվեց հայտնաբերել գործունեության 20 տեսակ, որոնց համար առաջարկների քանակը տարվա ընթացքում ամենից շատ է նվազել:
Եթե ջրի մեջ լինեն մի խումբ մարդիկ եւ նրանց մեջ լինի առանց հագուստի (մերկ) մարդ, ապա շնաձուկը առաջինը կհարձակվի հենց նրա վրա:
Էսթետը, դրամատուրգը և բանաստեղծը գնահատում էր անկեղծությունը և շատ բան գիտեր սարկազմի մասին:
Չինացիներն աշխարհում առաջինն էին, որ սկսեցին ձեռքով թուղթ արտադրել: Դա տեղի է ունեցել գրեթե 2000 տարի առաջ:
Կան կանայք, և կան կնանիք: Նրանց միջև տարբերությունն այնքան ակնհայտ է, որ երբեմն չես հավատում, որ նրանք միևնույն սեռին են պատկանում: Ցավոք, մեր հասարակությունում «կնանիք» շատ են: Այս մասին գրում է soulpost.ru կայքը:
Նա հասցրեց նկարահանվել ընդամենը 2 ֆիլմում, ինչից հետո ասես անէացավ։ Եվգենյա Գարկուշան՝ վառ, տաղանդավոր ու երջանիկ մի դերասանուհի, անհետացավ էկրաններից, ազատվեց Մոսսովետի թատրոնից ու հեռացավ իր համար երկու ամենաթանկ մարդկանց՝ ամուսնու՝ Պյոտր Շիրշովի, ու մեկուկեսամյա դստեր՝ Մարինայի կյանքից։ Նրա անունը մոռացության մատնվեց, և միայն տարիներ անց արդեն մեծացած Մարինա Պետրովնա Շիրշովային հաջողվեց վերականգնել մոր զոհվելու հանգամանքները՝ ըստ հոր օրագրի գրառումների։