Հայտնի ռեժիսորների առօրյան. Ֆեդերիկո Ֆելինի

Մեյսոն Քարիի Daily Rituals: How Artists Work գրքում նկարագրվում է հայտնի ստեղծագործող մարդկանց առօրյան: Այսօր ներկայացնում ենք համաշխարհային կինեմատոգրաֆի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ իտալացի ռեժիսոր և սցենարիստ Ֆեդերիկո Ֆելինիի առօրյան:

Իտալացի ռեժիսորը հայտարարել է, որ չի կարողանում քնել 3 ժամից ավելի: 1977թ-ին հարցազրույցի ժամանակ նա նկարագրել է իր առավոտը. «Ես արթնանում եմ առավոտյան 6-ին: Քայլում եմ տան մեջ, բացում եմ բոլոր պատուհանները, արկղերն եմ ուսումնասիրում, գրքերն եմ դասավորում: Տարիներ շարունակ ես փորձել եմ ինձ համար նորմալ սուրճ պատրաստել, բայց դա հաստատ իմ ուժեղ կողմը չէ: Դուրս եմ գալիս փողոց որքան հնարավոր է շուտ: Ժամը 7-ին ես արդեն հեռախոսի մոտ եմ: Ես բարեխղճորեն եմ մոտենում այն մարդկանց ընտրությանը, ում անվտանգ է զանգահարել առավոտյան 7-ին, որպեսզի վիրավորանքի խոսքեր չստանամ: Ոմանց համար ես ասես զարթուցիչ լինեմ, ծառայություն, որն արթնացնում է. նրանք արդեն սովորել են, որ ես կարթնացնեմ նրանց ժամը 7-ին»:

Երիտասարդության տարիներին Ֆելինին աշխատել է թերթի խմբագրությունում, բայց հետո հասկացել է, որ իր խառնվածքը ավելի շատ համապատասխանում է ռեժիսուրային. նրան դուր էր գալիս աշխատել մարդկանց հետ, ռեժիսուրայի հենց այդ կողմն էր նրան գրավում: «Գրողը կարող է ամեն ինչ ինքնուրույն անել, բայց նրան կարգապահություն է պետք,- ասոմ էր նա: -Նա պետք է արթնանա առվոտյան 7-ին և միայնակ մնա մաքուր թղթի հետ: Ես չափազանց մեծ vitellone (ծույլ) եմ, որպեսզի դրանով զբաղվեմ: Ինձ թվում է, որ ես ընտրել եմ ինքնարտահայտման լավագույն միջոցը: Ինձ դուր է գալիս աշխատանքի և ապրելակերպի այս էլեգանտ համադրությունը, որն առաջարկում է ռեժիսուրան»:

Անի Գաբուզյան

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս