«5 ինչու»-ի կանոնը. Toyota-ի հիմնադիր Սակիտի Տոյոդայի՝ պրոբլեմները լուծելու մեթոդը
Սակիտի Տոյոդան՝ Toyota ընկերության հիմնադիրը, հաճախ էր օգտագործում «5 ինչու»-ի կանոնը: Այս գաղափարը նա ձևավորել է 1930-ական թվականներին: Մեթոդի էությունը նրանում է, որ պրոբլեմի «պատճառի» տակ թաքնված է դրա առաջնային պատճառը (խորքային պատճառը): Յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հասնել իրական պատճառին՝ 5 անգամ հարցնելով «Ինչու»: Այլապես չի կարելի իսկապես լուծել պրբլեմը:
Տոյոդան գտնում է, որ 5-րդ «ինչու»-ի պատասխանում էլ թաքնված է լինում իրավիճակի իրական, առաջնային պատճառը: 5-րդ «որովհետև»-ը բացահայտում է այն, ինչը շատ խորը թաքնված է և ուրիշներից, և ինքդ քեզնից:
Վերցրեք հասարակ օրինակ. Դուք մուշտակ եք ուզում:
Հարց ես տալիս. «Ինչո՞ւ եմ ես մուշտակ ուզում»:
Պատասխանում ես. «Որովհետև ես ուզում եմ զարմացնել բոլորին»:
Երկրորդ «ինչու»-ն. «Ինչո՞ւ ես ուզում բոլորին զարմացնել»:
Պատասխան. «Որովհետև ուզում եմ, որ ինձ վրա ուշադրություն դարձնեն»:
Երրորդ «ինչու»-ն. «Ինչո՞ւ է քեզ պետք, որ քեզ վրա ուշադրություն դարձնեն»:
Պատասխան. «Որովհետև ես ինձ ինքնավստահ չեմ զգում»:
Չորրորդ «ինչու»-ն. «Ինչո՞ւ դու քեզ ինքնավստահ չես զգում»:
Պատասխան. «Որովհետև ես ոչ մի կերպ չեմ կարողանում ինքնադրսևորվել, որովհետև ես անընդհատ նույն տեղում եմ»:
Հինգերորդ «ինչու»-ն. «Ինչո՞ւ դու չես կարող ինքնադրսևորվել»:
Պատասխան. «Որովհետև ես զբաղվում եմ նրանով, ինչն ինձ դուր չի գալիս»:
Երկրորդ օրնակը. երիտասարդը որոշել է թանկարժեք մեքենա գնել:
Նա հարցնում է. «Ինչո՞ւ եմ ես ուզում մեքենա գնել»:
Պատասխան. «Որովհետև ուզում եմ ցնցել շրջապատիս»:
Երկրորդ «ինչու»-ն. «Ինչո՞ւ ես ուզում ցնցել շրջապատին»:
Պատասխան. «Որովհետև ինձ համար կարևոր է նրանց կարծիքը»:
Երրորդ «ինչու»-ն. «Ինչո՞ւ է կարևոր նրանց կարծիքը»:
Պատասխան. «Որովհետև ես կախված եմ շրջապատի գնահատականից»:
Չորրորդ «ինչու»-ն. «Ինչո՞ւ եմ ես կախված շրջապատի գնահատականից»:
Պատասխան. «Որովհետև ինձ մոտ ցածր է ինքնագնահատականը»:
Հինգերորդ «ինչու»-ն. «Ինչո՞ւ է ինձ մոտ ցածր ինքնագնահատականը»:
Պատասխան. «Որովհետև մայրս ասել է, որ ես կատարյալ անհաջողակ եմ»:
Կիրառելով 5 «ինչու»-ների մեթոդը՝ կարելի է ազատվել կյանքը ծանրացնող շատ բաներից, օրինակ՝ անհանգստությունից, կպչուն մտքերից, նախկինում ստացած էմոցիոնալ հարվածներից: Մաքրվելով այդ կեղևից՝ մարդը դառնում է ազատ տեսնելու այն, ինչն իսկապես կարևոր է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը