Բաժիններ՝

Խոստացեք ինքներդ Ձեզ 12 բան, որոնք կօգնեն ներդաշնակ ապրել

Մեզ հետ կատարվում է հենց այն, ինչին մենք իսկապես հավատում ենք: Հենց այս հավատն է ամեն ինչ դարձնում հնարավոր: Եվ այսպես, խոստացեք ինքներդ Ձեզ…

1. Լինել շատ ուժեղ, որպեսզի ոչինչ չկարողանա խախտել Ձեր հոգեկան հանգստությունը:

2. Ցանկանալ առողջություն, երջանկություն և բարգավաճում յուրաքանչյուր մարդու, ով կհանդիպի Ձեր ճանապարհին:

3. Ստիպել Ձեր յուրաքանչյուր ընկերոջը զգալ, որ իր մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կա:

Կարդացեք նաև

4. Փնտրել լուսավոր կողմ յուրաքանչյուր իրադարձությունում և դարձնել այդ լավատեսությունը իրականություն:

5. Մտածել միայն լավագույնի մասին, աշխատել միայն լավագույնի համար և սպասել միայն լավագույնին:

6. Ընդունել ուրիշների հաջողությունը նույնպիսի ուրախությամբ, ինչպես որ Ձերը:

7. Մոռանալ նախկինում գործած սխալները և կենտրոնանալ ապագայի վրա:

8. Միշտ պահպանել դեմքի երջանիկ արտահայտությունը և ժպիտ նվիրել յուրաքանչյուրին:

9. Սեփական կատարելագործմանը հատկացնել այնքան շատ ժամանակ, որպեսզի այլևս ժամանակ չմնա շրջապատին քննադատելու համար:

10. Լինել չափազանց ազատ, որպեսզի չանհանգստանաք, չափազանց մեծահոգի, որպեսզի չբարկանաք, չափազանց ուժեղ, որպեսզի չվախենաք և չափազանց երջանիկ, որպեսզի թույլ չտաք պրոբլերմների գոյությունը:

11. Լավ մտածել ինքներդ Ձեր մասին և ցուցադրել այդ փաստը աշխարհին, բայց ոչ թե բարձրաձայն գոռալով, այլ տպավորիչ արարքներով:

12. Հավատալ այն բանին, որ ամբողջ աշխարհը Ձեր կողմից է, քանի Դուք հավատում եք Ձեր լավագույնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս