Ալբերտ Էյնշտեյնը կարող էր դառնալ նախագահ։ 1952 թ. նրան առաջարկում են Իսրայելի երկրորդ նախագահի պաշտոնը, սակայն նա հրաժարվում է։
Հայերեն առաջին գիրքը «Ուրբաթագիրքն» է, որը տպագրել է Հակոբ Մեղապարտը` Վենետիկում, 1512 թ.։
Հուսով եմ, որ Իլհամ Ալիևը, ում տիկինը՝ Մեհրիբան Ալիևան դեռևս 2004 թվականից հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանը, վերը նշված հայազգի ճարտարապետների արձանները նույնպես կտեղադրի Շուշիում, որպես երկու ժողովուրդների միջև «միջմշակութային երկխոսության ու համակեցության» ներդրման առաջին քայլ:
1997թ. էկրան բարձրացած «Տիտանիկ» ֆիլմը 11 «Օսկար» մրցանակ է ստացել։
Կա՞ արդյոք մի բնագավառ, որտեղ ցոլացած չլինեն հայ գենի միտքն ու հանճարը, որի գյուտերով, հայտնագործություններով ու արարումներով մարդկությունը առաջընթաց քայլ կատարած չլինի: Դժվար է պատկերացնել:
Թերթելով Հովհաննես Թումանյանի կյանքի մասին պատմող էջերն ու կենսագրական տեղեկությունները, ապշում ես, թե ինչպե՞ս կարելի է մի ամբողջ կյանք ապրել և նմանատիպ մեծ սեր նվիրել բացառապես հայրենիքին։ Եվ սա՝ այն դեպքում, որ Թումանյանն ապրեց ընդամենը 54 տարի։ Հայրենիքի նկատմամբ նրա մեծ սերը պիտի գոնե վարակիչ դառնա մեր օրերում, սակայն, ցավոք, այսօր պետք է սահմանափակվենք գոնե նվազագույնով՝ ցանկալի է, որ գոնե մարդիկ կարդան Թումանյանի մի շարք հայրենասիրական գործերն ու հասկանան, որ հայրենիք սիրելը պարտականություն չէ։
1 ճ/գ դարչինը պարունակում է 1.4 գ մանրաթել, նաեւ կալցիումի եւ երկաթի լավ աղբյուր է։ Դարչինի ձողիկները պարունակում են նաեւ վիտամին A եւ այլ խմբի վիտամիններ։
-Իսրայելը չունի հայտարարված պետական սահմաններ, ինչպես նաեւ չունի Սահմանադրություն:
Յուրաքանչյուր ութ ամերիկացուց մեկն անպայման աշխատել է «McDonalds» արագ սննդի սպասարկման կենտրոններում:
Ջորջ Վաշինգտոնը ձիավարության երկրպագու էր, սակայն վերջինիս համար սկզբունքային էր, որ այն ձին, որը պիտի հեծնի, լինի իդեալական մաքրության. նա անգամ ստուգում էր ձիերի ատամների մաքրությունը:
Շուշիի պատմությանը միաձուլված է վերելքն ու ողբերգությունը։ Հայկական այս քաղաքի պատմության բոլոր էջերը թաթախված են պայքարի, հաղթանակների ու արյան մեջ։ Այս քաղաքում պատմությունը հոսում է շատ արագ։ Կարելի է նաև անցյալով խոսել, սակայն ներկան ճշմարիտ է։ Քանի որ ոչ մի գիտակից, խելացի, ազգասեր հայ չի կարող համակերպվել Շուշիի դավաճանական անկման հետ։ Այդ «անհավատ» հայն է, որ շատ շուտով նորից քայլելու է Շուշիի փողոցներում։
Ալբերտ Էյնշտեյնը փոքր տարիքում շատ ուշ է սկսել խոսել, եւ նրա ծնողները վախենում էին, որ մտավոր հետամնաց է ու չի էլ կարողանա խոսել: Սակայն մի օր ճաշի ժամանակ նա ասաց. «Ապուրը շատ տաք է»: Ուրախացած ծնողները սկսել են հարցնել, թե ինչու մինչ այդ օրը չի խոսել: Էյնշտեյնը պատասխանել է. «Որովհետեւ մինչ օրս ամեն ինչ կարգ ու կանոնով էր»:
Վիլյամ Սարոյանի սերը դեպի դրամատուրգիան եկել է Չարլի Չապլինից, որի հարեւանությամբ էլ բնակվել է։ Նրանք մտերիմ ընկերներ են եղել: Սարոյանը հաճախ է պատմել Չապլինին իր երկրի, ժողովրդի մասին, վերջինս էլ ցանկություն է հայտնել գալ ու անձամբ ծանոթանալ այդ հինավուրց երկրին: Սարոյանը խոսք էր տվել անձամբ ուղեկցել, սակայն դա այդպես էլ չի հաջողվել։
Պանրի գույնը կախված է կաթի բաղադրությունից, որն էլ, իր հերթին, կախված է այն բանից, թե ինչով են կովին կերակրում: Որքան շատ է B-կարոտինը, այնքան պանրի գույնն ավելի մուգ է:
Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան իր հարսանիքի առթիվ նվեր է ստացել «Չեդդեր» տեսակի պանրի հսկայական գլուխ, որի քաշը գերազանցել է 1000 ֆունտը
«Հունիսի 2-ին Հայկական ծիսակատարութեամբ, ահագին բազմութեան ներկայութեամբ, աճիւնները, չորս դագաղի մէջ, ամփոփւում են իրար կողքի մէկ ընդհանուր շիրիմի մէջ։ Տեսարանը շատ հուզիչ էր։ Տղայի և աղջկայ ընկեր-ընկերուհիների հեկեկանքը յուզում էր մեծերին և առաւելապէս կանանց, որոնք արտասւում էին այնպէս, կարծէս հարազատներին էին կորցրել։ Ծերունիներից մէկը, քարտաշ Յակոբը, յուզուած ասում է` «Ռուս, էն օրն ընկնե՞ս, որ քոսոտ ու քաչալ թուրքը համարձակւի քո պալկովնիկին, կնոջը և երիտասարդներին ոչխարի պէս մորթի»։ Դագաղները ամփոփւելուց յետոյ, զինւորների երկու դասակ, ինչպէս ընդունւած է զինւորական կանոնադրութեամբ, երիցս համազարկ տւին»։ (Նույն տեղում` էջ 153)։
Երբ Լեոնարդո դա Վինչիի հայտնի կտավը՝ «Մոնա Լիզան», գողացան 1911 թ., այն ժամանակ 30-ամյա Պաբլո Պիկասոն կասկածյալներից մեկն էր: Նրան նույնիսկ հարցաքննել են այս գործով:
Փշաքաղվելու փաստը պայմանական բնույթ ունի. օրինակ, որոշ կենդանիների սա օգնում է ավելի արագ տաքանալ՝ յուրաքանչյուր մազ արմատապես առանձին-առանձին մեկուսացնելով։
Իտալիայում գտնվող Տրեւի շատրվանի ավազանից ամեն տարի մաքրելու ժամանակ հանում են մոտ 1 մլն եվրոյի մետաղադրամներ, որոնք նետում են այդտեղ այցելած զբոսաշրջիկները։ Այդ ամբողջ գումարն ուղղվում է աղքատներին:
Ավելի քան 100 մլն մարդ Չինաստանում ապրում է՝ օրական ծախսելով ընդամենը 1 դոլար։ Զարմանալի է, թե ինչ են նրանք ուտում։
Հետաքրքրական է, որ առանձին հիշատակություններ ևս կան Երևանում սկսված սովի ու մահացությունների մասին։ Որոնց հիմքերը, սակայն, դրվեցին մորեխային 3 մեծ արշավանքներով, որոնցից ամենամեծն ու ցավոտը, ինչպես նշեցինք, 1713 թվականի արշավանքն էր։
Ընձուղտի լեզուն սեւ է, եւ դրա երկարությունը կարող է հասնել մինչեւ 50 սմ-ի:
Մոռանալու հատկության շնորհիվ մենք պահպանում ենք նյարդային համակարգի ճկունությունը: Նոր բաներ մտապահելու համար ուղեղը պետք է ազատվի հներից: Իհարկե, հիանալի կլիներ, եթե հնարավորություն ունենայինք ինքներս որոշել՝ ինչը հիշել, ինչը մոռանալ:
-Աստվածաշունչն առաջին տպագիր գիրքն է աշխարհում. տպագրվել է 1452-1455 թթ.: Այն նաեւ ամենաշատ թարգմանված գիրքն է: Միայն 19-րդ դարում Սուրբ գիրքը թարգմանվել է 400 լեզվով: 2000 թ. վերջին Աստվածաշնչի թարգմանված լեզուների թիվն անցավ 1900-ից: Տպաքանակով Աստվածաշունչն առաջինն է աշխարհում: 1900 թ. Աստվածաշունչի 5 մլն եւ Նոր կտակարանի 7 մլն օրինակ է տպագրվել, 2000 թ.՝ համապատասխանաբար 36 մլն եւ 57 մլն:
Որքան բարձր է մարդու IQ-ի մակարդակը, այնքան ավելի արագ է նա մտածում, եւ դրա հետեւանքով ավելի անհասկանալի է դառնում նրա ձեռագիրը:
Վերածննդի դարաշրջանի խորհրդանիշ Լեոնարդո դա Վինչին իր գոյությամբ, գյուտերով և ստեղծագործությամբ համարվում է մարդկության պատմության ամենաբացառիկ մարդկանցից մեկը։ Բազմակողմանի զարգացած հանճարն արվեստից զատ իր մեծ ներդրումն ունեցավ նաև գիտության զարգացման գործում։ Թերևս նրան են վերագրվում մի շարք այնպիսի մեծ գյուտեր, ինչպիսիք են ուղղաթիռի, օդապարիկի և տանկի գյուտերը։
19-րդ դարը մարդկությանն ընծայեց մի շարք մեծ և երևելի մարդկանց, որոնք պատմության մեջ թողեցին իրենց ուրույն հետքն ու իրենցով նոր ժամանակաշրջանի և հասարակարգի սկիզբը դրեցին։ Այդ մարդկանց թվին է պատկանում գերմանացի փիլիսոփա Կարլ Մարքսը։
Ժամանակակից մաստակի նախատիպեր հանդիպել են աշխարհի տարբեր ծայրերում: Հնդկացիներն, օրինակ, ծամում էին հեվեայի սառած հյութը, հին հույները՝ պիստակի ծառի խեժը: Սիբիրում ատամները մաքրելու եւ լնդերն ամրացնելու համար օգտագործում էին խեժափիճիի խեժը:
Հնագույն գինու շիշը հնագետները հայտնաբերել են Չինաստանում պեղումների ժամանակ: Պահպանման ժամկետը սահմանել են 2000 տարի: Սափորը, որի մեջ լցրել են գինին, պատրաստված է եղել բրոնզից: Այն փյունիկի գլխի տեսք ունի: Այնուհետ, մանրակրկիտ հետազոտություններից հետո, այն սկսել են պահել 5 լիտրանոց ապակե տարաների մեջ:
Աշխարհում տարբեր ազգերի ժողովրդական հավատալիքներում իրենց ուրույն տեղն ունեն վամպիրները։ Նրանք սարսափելի և մղձավանջային էակներ են։ Վամպիրների կերպարային յուրահատկություններին հատկապես ծանոթանում ենք արվեստում, նկարչության, քանդակագործության և գրականության մեջ։ Վամպիրների մասին զանազան բանահյուսական պատմություններ կան պահպանված հատկապես Եվրոպայում։