Համակարգիչների խափանման ամենատարածված պատճառը ստեղնաշարի վրա թափվող ջուրն է
Հետաքրքիր փաստեր
-CD սկավառակների 720 մբ չափը հենց այնպես չի ընտրվել: Ծրագրավորողները ընտրել են այն՝ նկատի ունենալով Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի տեւողությունը (72 րոպե):
-Աշխարհի առաջին համակարգչային վիրուսը թողարկվել է 1982 թ. եւ նախատեսված էր «Apple» ընկերության համակարգը խափանելու համար:
-Միայն Ռուսաստանում եւ նախկին ԽՍՀՄ որոշ երկրներում են @ նշանը անվանում շնիկ: Այլ երկրներում այն անվանում են խխունջ, կապիկ կամ էլ այլ կենդանու անվանումով:
-Նույն 1982 թ. գրանցվել է առաջին սիմվոլը՝ «ժպիտը», օգտագործում էին այն շփման ընթացքում ժպիտի արտահայտման համար:
-«ОС Linux» ընկերության սիմվոլը պինգվին է, քանի որ այս համակարգի ծրագրավորողին փոքր ժամանակ կենդանաբանական այգում հենց այս կենդանին է կծել:
-1981 թ. ստեղծված համակարգիչը կշռում էր 12 կգ: Մոնիտորի էկրանը՝ 5 դյույմ:
-Հնարավոր չէ ստեղծել con անունով պանակ, քանի որ այն մշակված է սարքավորումների մուտքի եւ ելքի համար:
-Վիճակագրության համաձայն՝ համակարգիչների մեծ մասն օգտագործվում է իր հնարավորությունների կեսի չափով:
-Համակարգիչների խափանման ամենատարածված պատճառը ստեղնաշարի վրա թափվող ջուրն է: Երկրորդ տեղն զբաղեցնում է հոսանքի տատանումը:
-Համակարգչի կամ պանակների պաշտպանությունը գաղտնաբառերի միջոցով կարեւոր գործողություն է շատ օգտատերերի համար: Բայց բազմաթիվ մարդիկ, ինչպես ցույց են տալիս հարցումները, օգտագործում են 12345, 11111, 77777 եւ 55555, իսկ 40 տոկոսից ավելին ընդհանրապես օգտագործում են այն գաղտնաբառը, որը նույն մուտքանունն է: