50-60-ականների վառ Իտալիան՝ Պաոլո դի Պաոլոյի լուսանկարներում
Լուսանկարիչ Պաոլո դի Պաոլոն բազմաթիվ հիանալի լուսանկարներ է արել իր հայրենի Իտալիայում: Նա ծանոթ էր շատ հայտնիների և հաճախ լուսանկարում էր նրանց կյանքի հետաքրքիր պահերը: Նրա արվեստի շնորհիվ մենք կարող ենք տեսնել երկրի ծաղկումը, տնտեսական ճգնաժամը, Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքները, ինչպես նաև վայելել հավերժական Հռոմի մթնոլորտը:
Հռոմում շուտով կբացվի Պաոլո դի Պաոլոյի լուսանկարների ցուցահանդեսը, որը կրելու է «Կորած աշխարհը» անունը: Այն կցուցադրի լուսանկարչի ավելի քան 250 հազվագյուտ լուսանկարներ, որոնք լայն հասարակությանը դեռ հայտնի չեն:
Մինչ այդ առաջարկում ենք ծանոթանալ լուսանկարչի լավագույն աշխատանքներին:
Նավոնա հրապարակը 1960-ականներին
Կոմունիստ առաջնորդ Պալմիրո Տոլյատիի հուղարկավորությունը Հռոմում, 1964թ.
Կինոռեժիսոր, բանաստեղծ և դերասան Պիեռ Պաոլո Պազոլինին Տեստաչո բլրի առջև
Սոֆի Լորենը և Մարչելլո Մաստրոյանին Սինեչիտա կինոստուդիայում, Հռոմ, 1955թ.
Լրագրող Օրիանա Ֆալաչին Վենետիկի կինոփառատոնում, 1963թ.
Հռոմի Տոր դի Նովա թաղամասը, 1957 – 1958թթ.
Ամերիկացի դրամատուրգ Թենեսի Ուիլյամսը Թոր Սեն-Լորենցոյում, 1955թ.
Դերասանուհի Շառլոտա Ռամփլինգը՝ «Գողացված Սարդինիան» ֆիլմի նկարահանման հրապարակում, 1966թ.
Պարահանդես Պալացցո Պալավիչինի արվեստի թանգարանում, 1958թ.
Նկարիչ Ռենատո Գուտուզոն Հռոմում, 1964թ.
Զույգը զբոսնում է Միլանի Վիյա Մոնտենապոլեոնե փողոցով, 1962թ.
Հռոմից Ֆլորենցիա ճանապարհի նոր հատվածի բացումը, 1962թ.
Դերասան Վալտեր Կյարին Ֆրեջենե լողափում, 1959թ.
Դերասանուհի Մոնիկա Վիտտին և ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնին Հռոմում, 1958թ.
Ռաքել Ուելչը Ադրիանա վիլլայում, 1966թ.
Ջինա Լոլոբրիջիդան և գրող Ջորջիո Կիրիկոն Հռոմում, 1961թ.
Մաչելո Մաստրոյանին սրճարանում, 1960-ականներ
Դերասանուհի Աննա Մանյանին 1955 թվականին հանգստանում է իր հռոմեական վիլլայում
Պատրաստեց Անի Գաբուզյանը