Բաժիններ՝

Գաբրիել Գարսիա Մարկեսը՝ կյանքում ամենաարժեքավորի մասին

Իր կյանքի վերջին օրերին Գաբրիել Գարսիա Մարկեսը, ով հիվանդ էր քաղցկեղի ծանր տեսակով, խոսում է այն մասին, թե ինչ չի հասցրել և ինչն է եղել իրապես արժեքավոր իր կյանքում: Կարդացեք. այս 84-ամյա հանճարից շատ բան կա սովորելու:

«Եթե Տեր Աստված մեկ վայրկյան մոռանար, որ ես լաթե տիկնիկ եմ և նվիրեր ինձ մի փոքր կյանք, հավանական է՝ ես չէի ասի այն ամենը, ինչ մտածում եմ: Ես ավելի շատ կմտածեի այն մասին, ինչ խոսում եմ: Ես կգնահատեի ամեն ինչ ոչ թե դրանց գնով, այլ կարևորությամբ: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի, գիտակցելով, որ փակ աչքերով ամեն րոպեն 60 վայրկյան լույի կորուստ է: Ես կքայլեի, երբ ուրիշները դրանից հրաժարվում են: Ես կարթնանայի, երբ ուրիշները քնած են: Ես կլսեի, երբ ուրիշներ խոսում են: Եվ ինչպե՜ս ես հաճույք կստանայի շոկոլադե պաղպաղակից:

Եթե Տերն ինձ մի փոքր կյանք տար, ես կհագնվեի շատ հասարակ: Կարթնանայի արևի առաջին շողի հետ՝ մերկացնելով ոչ միայն մարմինս, այլ նաև հոգիս: Տեր իմ, եթե ես մի փոքր էլ ժամանակ ունենայի, ես կզմրսեի ատելությունս սառույցի մեջ և կսպասեի, թե երբ կերևա արեգակը: Ես կնկարեի աստղերի տակ, ինչպես Վան Գոգը, կերազեի՝ ընթերցելով Բենեդետտիի բանաստեղծությունները և Սերրայի երգը կլիներ իմ լուսնային սերենադը: Ես կլվանայի վարդերն իմ արցունքներով, որպեսզի համտեսեի նրանց փշերի ցավը և նրանց թերթիկների կարմիր համբույրը:

Տեր իմ, եթե ես մի փոքր էլ կյանք ունենայի… Ես բաց չէի թողնի ոչ մի օր, որպեսզի իմ սիրելի մարդկանց ասեի, որ ես նրանց սիրում եմ: Ես կհամոզեի յուրաքանչյուր տղամարդու և յուրաքանչյուր կնոջ, որ սիրում եմ իրենց, ես սիրո մեջ կապրեի սիրո հետ: Ես կապացուցեի մարդկանց, թե ինչքան են իրենք սխալվում, մտածելով, որ երբ ծերանում են, ապա դադարում են սիրել: Ընդհակառակը, նրանք ծերանում են, որովհետև դադարում են սիրել: Երեխային ես թևեր կտայի և ինքս կսովորեցնեի թռչել: Ծերերին կսովորեցնեի այն, որ մահը գալիս է ոչ թե ծերությունից, այլ մոռացությունից: Չէ որ ես էլ ձեզնից շատ բան եմ սովորել, մարդիկ: Ես իմացել եմ, որ յուրաքանչյուրն ուզում է ապրել սարի գագաթին, չհասկանալով, որ իրական երջանկությունը սպասում է նրան վայրէջքի ժամանակ: Ես հասկացել եմ, որ երբ նորածինն իր փոքրիկ ձեռքով առաջին անգամ բռնում է հոր մատը, նա բռնում է այն ընդմիշտ: Ես հասկացել եմ, որ մարդն իրավունք ունի ուրիշին վերևից ներքև նայել միայն նրա համար, որպեսզի օգնի ոտքի կանգնել: Ես այնքան շատ բան եմ ձեզնից սովորել: Բայց, անկեղծ ասած, այդ ամենից մեծ օգուտ չկա, որովհետև դրանցով լցնելով ճամպրուկը, ես գնում եմ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս