Փորձագետները ռուսներին խորհուրդ են տվել Ամանորին մսեղ բադը փոխարինել հնդկահավով, իսկ կարտոֆիլը՝ ցուկկինիով։ Նրանք «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին տված հարցազրույցում նշել են ամանորյա սեղանի վնասակար մթերքների օգտակար այլընտրանքները։
Շնչառական վարակից հետո, պարզաբանել է բժիշկը, երկու շաբաթը բավական է, որ մրսածության պատճառով առաջացած հազը թուլանա։ Երկարատև հազը, բացատրել է նա, կարող է սկսվել խրոնիկական սթրեսից և գլոբալ վտանգի զգացումից:
Ամանորից առաջ նիհարելու համար պետք է նախապես և աստիճանաբար առողջ սովորություններ ներդնել, ասել է էնդոկրինոլոգ-դիետոլոգ Ելենա Չուրակինան։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում զգուշացրել է նիհարելիս տարածված սխալների մասին:
Սննդաբան Դարիա Ռուսանովան խորհուրդ է տալիս Ամանորին ամեն ինչ ուտել փոքր կտորներով, որպեսզի խուսափեք չափից շատ ուտելուց:
Ի՞նչ անել տոնական ուտելիքների հետ․ խուսափե՛ք արագ փչացող բաղադրիչներ պարունակող աղցանների օգտագործումից։ Գնում, տեսնում եք, որ թթվասերով, մայոնեզով աղցան է, ջուրն էլ՝ արդեն տակը․ դուք էլ 6-ին եք գնացել, և հավանականությունը, որ աղցանն առավոտվա 10-ից դրված է, մեծ է։ Աշխատեք օգտվել այն աղցաններից, որոնք բուսական ծագում ունեն․ օրինակ՝լոբով, բանջարեղենային աղցան, որտեղ ձու և արագ փչացող բաղադրիչներ չկան։
Հղիություն պլանավորելիս խորհուրդ չի տրվում սուրճ խմել։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է Կրթության պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի հիմնարար բժշկական առարկաների ամբիոնի ասիստենտ Ելենա Բլիզնյուկը:
Գաստրոէնտերոլոգ, բ.գ.թ. Սերգեյ Վյալովը խոսել է սնուցման սխալի մասին, որը կարող է հանգեցնել քաղցկեղի զարգացման։
Բժիշկ Սերգեյ Ալենդեևը թվարկել է այն մթերքները, որոնք կօգնեն նորմալացնել արյան ճնշումը։
Նախատոնական օրերին և Ամանորի թոհուբոհի մեջ հաճախ շատերը անտեսում են իրենց առողջությունը, օրինակ՝ քրոնիկ հիվանդություններ ունեցողները չեն հետևում բժշկի ցուցումներին, նման հիվանդություններ չունեցողները չարաշահում են սնունդը, ալկոհոլը, և արդյունքում ի հայտ են գալիս գանգատներ, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ։
Թթուներ պարունակող մթերքները, ինչպիսիք են՝ հատապտուղները և թարմ քամած հյութերը, վատթարացնում են ատամների առողջությունը՝ քայքայելով դրանց էմալը, զգուշացրել է ատամնաբուժ, պարոդոնտոլոգ Մագոմեդ Դախկիլգովը։
Երջանիկ ամուսնությունը տղամարդկանց երկարակեցության գրավականներից մեկն է, ասում է բժիշկ Օքսանա Դրապկինան: Նա aif.ru-ի հետ զրույցում անսովոր գաղտնիք է բացահայտել։
Առողջապահության նախարարը նշեց նաև, որ մինչ այս ամենը բժշկական կենտրոնի համար նախատեսված էին նախարարի հրամանով սահմանված առավելագույն սահմանաչափեր, իսկ այսուհետ բժշկական կենտրոնները կփոխհատուցվեն ըստ մատուցած ծառայությունների:
Կոտրված կամ հիվանդությունների հետևանքով քայքայված ոսկրերի ծայրերի միջև սերտաճման կայուն բացակայությունը կոչվում է կեղծ հոդ:
Որոշ մթերքների օգտագործումը կարող է օգնել կանխել և բուժել քաղցկեղը: Այս մասին Sputnik ռադիոյին տված հարցազրույցում խոսել է կենսաբան-գենետիկ Իրինա Մալցեւան։
Ականջներում աղմուկի պատճառները կարող են վնասակար լինել նաև առողջության համար։ Այս մասին Газета.Ru-ի հետ հարցազրույցում մանրամասն խոսել է նյարդաբան, սոմնոլոգ Դիանա Անդրեեւան։
Նարկոլոգ Դանիիլ Պետրովը պատմել է, թե որքան ժամանակ է պահանջվում ծխելը թողածներին՝ մաքրելու իրենց օրգանիզմը նիկոտինից: Նա aif.ru-ի հետ զրույցում մոտավոր ժամկետներ է նշել։
Սարատովի պետական բժշկական համալսարանի գիտնականները փորձարկել են պարոդոնտիտի բուժման նոր գելային բանաձև: Հետազոտողների խոսքով՝ փորձը ապացուցել է ալգինատե գելի հակաբորբոքային և բուժիչ ազդեցությունը ախտահարված հատվածների վրա։ Աշխատանքի արդյունքները ներկայացված են «Ախտաբանական ֆիզիոլոգիա և փորձարարական թերապիա» հրապարակման մեջ։
Վարակվածներից 382-ը երեխաներ են, 153-ը` մեծահասակներ։
Կարտոֆիլի հաճախակի օգտագործումը մեծացնում է դիաբետի և այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Դիետոլոգ Միխայիլ Գինզբուրգը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նախազգուշացրել է հայտնի բանջարեղենի այս անհայտ վնասի մասին։
Թերապևտ Սթիվեն Յուրաշեկը կտրուկ ոտքի կանգնելուց հետո երկարատև գլխապտույտը վտանգավոր հիվանդությունների ախտանիշ է անվանել։ Փորձագետը LifeScience-ին պատմել է, թե որ դեպքերում այս խնդրին բախվելիս պետք է դիմել բժշկի։
Յոթ պարզ մթերքների կանոնավոր օգտագործումը կարող է օգնել բարելավել մարդու քունը: Դիետոլոգ Մոլլի Հեմբրին այս մասին խոսել է Eat This, Not That պորտալի հոդվածում:
Էդեմա առաջանում է օրգանիզմում հեղուկի պահպանման պատճառով։ Դրա պատճառները կարող են տարբեր լինել՝ անառողջ ապրելակերպից մինչև օրգանիզմի աշխատանքի լուրջ խանգարումներ։ Այսպիսով, այտուցը կարող է առաջանալ սրտանոթային, միզուղիների, ավշային, էնդոկրին և մարսողական համակարգերի խանգարումներով: Այս մասին Газета.Ru-ին ասել է էնդոկրինոլոգ Կամիլյա Տաբեեւան։
Մոսկվայի մարզում բժիշկները 50-ամյա հիվանդի մարմնից երկու հսկայական քար են հեռացրել: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության մարզային վարչությունից։
Առանց «գեղեցկության ներարկումների» դեմքի երիտասարդությունը պահպանելու արդյունավետ մեթոդը Moslenta-ին տված հարցազրույցում բացահայտել է «Մարդուն մեկ այլ հայացք» հայեցակարգի հեղինակ, մկանային սեղմակների հետ աշխատելու 10 տարվա փորձ ունեցող մասնագետ Ալեքսանդր Ռոսիյսկին: Նա բացատրել է, որ դեմքի ծերացման վրա մեծ ազդեցություն են ունենում սթրեսը, զայրույթը և ագրեսիան:
Երևանի պետական բժշկական համալսարանն անդրադարձել է կատաղություն հիվանդությանը, դրա կլինիկային և նման դեպքերում անհրաժեշտ կանխարգելիչ գործողություններին:
Համաժողովի շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և ՌԴ առողջապահության նախարարության «Ն.Ն. Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի» միջև:
Մեծ Բրիտանիայի բնակչուհին մեկ տարում նիհարել է 46 կիլոգրամով և ինքնավստահ է դարձել՝ փոփոխություններ կատարելով իր սննդակարգում։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։
Կորոնավիրուսի օմիկրոն շտամի ենթատեսակը՝ JN.1-ը, իր արագ տարածման պատճառով հայտնվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուշադրության կենտրոնում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Թերապևտը նշել է, որ սուր բրոնխիտը սկսվում է ջերմությամբ, քթից հոսքով, հազով: Երբեմն, շարունակել է Կուպրինան, հազը դառնում է ցավագին և պահպանվում է ոչ ավելի, քան երեք շաբաթ: Նրանք, ովքեր ունեն խրոնիկ բրոնխիտ, ունենում են խորխով ուղեկցվող հազ, որը տևում է բավականին երկար: Խրոնիկ բրոնխիտի սրման դեպքում խորխը կարող է թարախային դառնալ։
Helicobacter pylori բակտերիայով վարակվելը կարող է առաջացնել գաստրիտ և ստամոքսի խոց: Դիետոլոգ և էնդոսկոպիստ Անաստասիա Չիժիկովան զգուշացրել է հիվանդության այս ոչ ակնհայտ պատճառի մասին Gazeta.Ru-ին տված հարցազրույցում։