
Տարվա 40-րդ շաբաթից մինչև հաջորդ տարվա 20-րդ շաբաթը համարվում է սուր շնչառական վարակների սեզոն

Տարվա 40-րդ շաբաթից մինչև հաջորդ տարվա 20-րդ շաբաթը համարվում է սուր շնչառական վարակների սեզոն։ Հայաստանում այս պահին շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակի, գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի և գրիպի B տեսակի հարուցիչ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Այլ շնչառական վարակներից՝ պարագրիպի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, ադենովիրուսի, բոկավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ, ինչպես նաև համակցված վարակներ, մասնավորապես՝
- բոկավիրուս-ռինովիրուս, ռինովիրուս-ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս, բոկավիրուս-ադենովիրուս,
- գրիպի AH3N2-ադենովիրուսի հարուցիչներ։