Սուր շնչառական հիվանդությունների պատճառը վիրուսներն են, որոնց վրա հակաբիոտիկները չեն ազդում

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սուր շնչառական հիվանդությունների պատճառը վիրուսներն են, որոնց վրա հակաբակտերային դեղերը չեն ազդում։

«Հակաբակտերիային դեղերի չհիմնավորված, ոչ ռացիոնալ և ոչ նպատակային, սխալ դեղաչափերով կիրառումը, ինքնաբուժումը, բուժման ռեժիմի խախտումը կամ ընդհատումը, նպաստում է դրանց նկատմամբ կայուն մանրէների առաջացմանը:

Արդյունքում` մանրէները այնքան են փոխվում, որ հակաբակտերիային դեղերն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում:

Հակաբակտերիային դեղերը կարևոր ռեսուրսներ են և անհրաժեշտ են լուրջ բակտերիալ վարակիչ հիվանդությունների արդյունավետ բուժման համար»,- հայտնում են նախարարությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031