Բաժիններ՝

Բժիշկը խոլեստերինի մակարդակը կարգավորելու ուղիներ է բացահայտել

Սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարատ Էժովը պատմել է, թե ինչպես կարելի է իջեցնել խոլեստերինի մակարդակը։ Այս ցուցանիշը նորմալ վիճակի բերելու ճանապարհը նա բացահայտել է aif.ru-ին տված հարցազրույցում։

Սրտաբանի խոսքով՝ խոլեստերինի մակարդակը տատանվում է՝ կախված սեռից, տարիքից, ժառանգականությունից։ Ընդ որում, տղամարդիկ աթերոսկլերոզով սկսում են տառապել միջինը 10 տարի շուտ, քան կանայք։ Ծխելը, գիրությունը վատ սննդակարգի պատճառով, արյան բարձր ճնշումը և հիպերլիպիդեմիան, այսինքն՝ արյան մեջ լիպիդների կամ լիպոպրոտեինների աննորմալ բարձր մակարդակը, նույնպես բարձրացնում են խոլեստերինի մակարդակը:

Խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող մարդիկ սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգի տակ են: Ուստի այս մարդկանց, ինչպես նաև նրանց համար, ովքեր արդեն ինֆարկտ կամ ինսուլտ են ունեցել, կարևոր է իջեցնել խոլեստերինի մակարդակը։

«Դրա համար պետք է հետևել առողջ ապրելակերպի սկզբունքներին»,- ըստ shantnews-ի՝ մեկնաբանել է սրտաբանը։

Նրանց, ովքեր ցանկանում են գործը գլուխ բերել առանց հաբերի, բժիշկը խորհուրդ է տվել հրաժարվել վատ սովորություններից՝ վատ սննդակարգից և ծխելուց։ Դա կօգնի նվազեցնել խոլեստերինի մակարդակը 10-20 տոկոսով, նշել է բժիշկը։

Տեսանյութեր

Լրահոս