Բաժիններ՝

Շաքարավազից ամբողջությամբ հրաժարվելը ճիշտ չէ. մասնագետներ

Հարվարդի համալսարանի սննդի և համաճարակաբանության պրոֆեսոր Ֆրենկ Հուն խոսել է շաքարի տարբեր տեսակների մասին և կասկածի տակ դրել դրանից հրաժարվելու օգուտները: Նրա խոսքերը, ինչպես նաև այլ մասնագետների կարծիքներն այն մասին, թե ինչու սննդակարգից շաքարն ամբողջությամբ հանելը ձեռնտու չի լինի, մեջբերում է Very Well Health-ը։

Հուն վստահ է, որ առողջ սնվելու համար պետք չէ ամբողջությամբ հրաժարվել շաքարից։ Այնուամենայնիվ, այն պետք է սպառվի զգուշությամբ:

«Ավելի առողջ սննդակարգի համար կարևոր է նվազագույնի հասցնել ավելացված շաքարի ընդունումը, որը սովորաբար հանդիպում է վերամշակված մթերքներում»,- ըստ shantnews-ի՝ ասում է պրոֆեսորը:

Լին ավելացրել է, որ բնական շաքարները, ինչպիսիք են՝ մեղրը, ագավայի նեկտարը, լիովին անվտանգ չեն: Դրանց հիմնական առավելությունը հակաօքսիդանտների և օգտակար նյութերի առկայությունն է, սակայն չափից շատ օգտագործման դեպքում դրանք առաջացնում են նույն հետևանքները, ինչ սովորական շաքարավազը։ Լին մրգերն անվանել է որպես միակ՝ ավելի առողջարար քաղցրավենիք, քանի որ դրանք արյան մեջ գլյուկոզայի կտրուկ աճ չեն առաջացնում:

Չնայած քաղցրավենիքի վնասակարությանը, շաքարից ամբողջությամբ հրաժարվելը նույնպես ձեռնտու չի լինի, վստահ է պրոֆեսորը։

Դիետոլոգ Սանդրա Ջ.Արևալոն ավելացրել է, որ ամբողջ շաքարը վերացնելու համար պետք է հրաժարվել նաև ածխաջրերից, որոնք անհրաժեշտ են էներգիայի և կյանքի համար։

«Պետք չէ շաքարավազը վնասակար համարել։ Խնդիրը շաքարավազը չէ, այլ սպառված շաքարի քանակը»,- ​​եզրափակել է Արեւալոն։

Տեսանյութեր

Լրահոս