Մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219270 դեպք, որոնցից 204578-ն` առողջացած, 4234-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9419 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1014891 թեստավորում:
Մայիսի 2-ին Հայաստանը Չինաստանից նվեր է ստացել կորոնավիրուսի դեմ «CoronaVac» պատվաստանյութ: Այժմ Հայաստանում կա 3 տեսակի պատվաստանյութ, որոնցից միայն ռուսական «Sputnik V» պատվաստանյութի արդյունավետությունն է 90 %-ից բարձր: 168.am-ը բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանից հարցրեց, թե արդյունավետության ի՞նչ աստիճան ունի չինական «CoronaVac» պատվաստանյութը:
Հայաստանում մայիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 411 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219 092-ի:
COVAX Facility նախաձեռնության միջոցով Հայաստանը Novavax և Johnson & Johnson պատվաստանյութ ստանալու առաջարկ ունի
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Գագիկ Բդոյանը և Ռուսաստանի Դաշնությունից ժամանած վնասվածքաբան-օրթոպեդները օրերս Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում Արցախի մասնագետների հետ կատարել են անվճար վիրահատություններ:
Ռուսաստանում գրանցվել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը, որի արդյունավետությունը կազմել է 79,4 տոկոս՝ դեկտեմբերի 5-ից ապրիլի 15-ը ՌԴ քաղաքացիների պատվաստման արդյունքներից ելնելով։
Հայաստանում մայիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 356 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 218 681-ի:
Հայաստան մուտք գործողները պետք է ունենան պատվաստման սերտիֆիկատ:
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 425 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 218 325-ի:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձանագրում է՝ կան առաջին նախանշանները, որ աշխարհը գտնվում է կորոնավիրուսի համավարակի հաղթահարման փուլում: Վարչապետի պաշտոնակատարն այս մասին ասել է Առողջապահության նախարարությունում կայացած խորհրդակցության ընթացքում:
Հայաստանում մայիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 493 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 217 900-ի:
«Հայաստանում մենք գործ ունենք մի տարիքային խմբի հետ, երբ գրանցվել է մահվան մեկ դեպք և դա ավելի շատ կողմնակի հիվանդություններով էր պայմանավորված: Ավելի մեծ տարիքային խմբերում տեսնում ենք, թե օրական որքան մահվան դեպք է գրանցվում: Այնպես, որ պատվաստանյութի սահմանափակ լինելու դեպքում, կարծում եմ, որ նախապատվությունը պետք է տալ այն խմբերին, որտեղ ավելի շատ են մահերը»,-ասաց նա:
Գոյություն ունի նիհարելու բավականին պոպուլյար միջոց, որն օգտագործում են նրանք, ովքեր չեն ցանկանում խճճվել բարդ դիետաների մեջ. չուտել ժամը 18:00-ից հետո: Բայց կան մթերքներ, որոնք կարելի է ուտել և 18:00-ից հետո, և 22:00-ից հետո: Դրանք շատ օգտակար են և ցածր կալորիականություն ունեն:
«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտից մայիսի 3-ին ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին տեղեկացրել են «Աղիքային վարակ և սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ 3 երեխայի հոսպիտալացման վերաբերյալ, որոնցից 1-ը՝ 6 տարեկան, 2-ը՝ 5 տարեկան: Այս մասին հայտում են «Ֆեյսբուք»-ում ՀՀ առողջապահության նախարարության էջից։
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 399 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 217407-ի:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում են պատվաստանյութերի նոր խմբաքանակների մատակարարումները:
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 72 հազար 875-ի, որից 391-ը մահացել է վերջին 24 ժամվա ընթացքում: Այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով Իրանի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին:
Ֆրանսիայում գրանցել են կորոնավիրուսի հնդկական շտամով հիվանդների: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:
«Եթե մենք ուսումնասիրենք հիվանդանոցների վիճակը, մենք շա՜տ թերություններ կտեսնենք՝ սկսած, այո, ուշադրությունից, որ մարդը կարող է ժամերով ջուր ուզել: Ոչ մեկին չեմ մեղադրում: Ուղղակի լարվածության, ծանրաբեռնվածության պատճառով դա կարող է հասանելի չլինել: Ցանկացած հիվանդ մարդ՝ COVID ունի, թե ոչ, դառնում է խոցելի: Կարող է իր պահանջը վայրկենական չիրականացվի կամ սպառիչ պատասխան չստանա, և…
Մայիսի 1-ին կատարվել է 38 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների մատակարարումները:
Մայիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 216863 դեպք, որոնցից 199755-ն` առողջացած, 4139-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11945 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 991027 թեստավորում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 4128 է:
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդ անձանցից ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ծանր է 962-ի վիճակը, իսկ ծայրահեղ ծանր՝ 233-ինը:
Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 536 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 216 064-ի:
Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվածների թվի օրական աճը կազմել է 379 հազար 257, ավելի քան 3,6 հազար մարդ մահացել է: Սրանք առավելագույն ցուցանիշներն են համավարակի սկզբից ի վեր: Այդ մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է գտնվում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով:
Բրիտանացի սննդաբան Կլարիսա Լենհերը հինգ նշան է առանձնացրել, որոնք տարբերակում են հյուծվածությունը հասարակ հոգնածությունից: Այս մասին հայտնում է Express թերթը:
Աշխարհում հակամանրէական պատրաստուկների նկատմամբ դիմադրականությունն աճել է այն հիվանդների կողմից այդ դեղորայքի ակտիվ գործածության պատճառով, որոնք վարակվել են կորոնավիրուսով:
Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Այս պահին 6 ամիսը հաստատ ենք ասում։ Կարծում եմ՝ դրանից ավելին կլինի, և չի լինի գրիպի պատվաստման նման մեկ տարի, կունենա ավելի երկարաժամկետ ազդեցություն, և սա՝ պայմանավորված նրանով, որ կորոնավիուսի հարուցիչն այդքան ինտենսիվ մուտացիայի չի ենթարկվում, ինչպես գրիպի վիրուսը։ Բայց այս պահին կարևորը մահերի նվազեցումը, ծանր դեպքերի կանխումն է»,- նշեց Մերի Տեր-Ստեփանյանը։