Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 12 տոկոսը

Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 817 290 պատվաստում. առաջին դեղաչափը ստացել է 562 հազարից ավել քաղաքացի , երկրորդ դեղաչափը՝ 254 հազար քաղաքացի: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափը ստացել է չափահաս բնակչության 28 տոկոսը, իսկ ամբողջությամբ պատվաստվել է 12 տոկոսը:

«Վերջին մեկ ամսում պատվաստման տեմպերի կտրուկ աճ ունենք: Վերջին շաբաթներին մենք օրական ինտենսիվ պատվաստումային ընթացք ունենք»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի առողջապահական համակարգը պատրաստ է օրական մինչև 30 հազար պատվաստում իրականացնել:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930