Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2045, մահվան՝ 57 նոր դեպք
Հայաստանում նոյեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2045 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 310 629-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 50 քաղաքացի, մահացածների թիվը 6491 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Նոյեմբերի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1312 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 57 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7803-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1276 է, ընդհանուր առողջացածներինը՝ 273 608, փաստացի բուժվողներինը՝ 31 263: Մեկ օրում արվել է 13 184 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 133 721 թեստավորում: