Դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստի բացասական պատասխանը պետք է ներկայացվի 7 օրը մեկ. Անահիտ Ավանեսյան

Հայաստանում դեկտեմբերի 1-ից աշխատավայրում ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պարբերականությունը կկրճատվի մեկ շաբաթով. աշխատակիցները 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու փոխարեն ստիպված կլինեն այն ներկայացնել 7 օրը մեկ:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այսօր շրջանառվելու է հրամանի փոփոխության նախագիծ: Մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող թեստերի բացասական պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոխվի և դառնա 7-օրյա»,- ասաց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930