Բաժիններ՝

Շատ սիրված պոպկոռնն օգտակար են համարել անոթների և սրտի համար

Տնային պայմաններում պատրաստված, առանց շաքարի ու բուրավետ հավելումների պոպկոռնը հիանալի սուպերֆուդ է, որը նպաստում է ստամոքսա-աղիքային տրակտի, սիրտ-անոթային համակարգի աշխատանքին, ինչպես նաեւ լավ մաշկ ունենալուն: Այդ մասին հայտարարել է նուտրիցագետ եւ սննդաբան Նադեժդա Ցապկինան:

«Նուրբ եգիպտացորենը, որից պատրաստում են պոպկոռնը, պարունակում է B խմբի վիտամիններ, ցինկ, պղինձ, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, մանգան եւ պոլիֆենոլային հակաօքսիդիչներ: Այդ բոլոր տարրերը օգնում են նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների եւ մարսողության հետ կապված խնդիրների առաջացման ռիսկը»,-նշել է մասնագետը: Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ քաղցր եւ յուղով պատրաստված պոպկոռնը կտրուկ բարձրացնում է խոլեստերինի մակարդակը: Մեկ փոքրիկ դույլ անուշեղենը պարունակում է մոտավորապես 600 կիլոկալորիա:

«Բայց դա արդեն անվտանգ միջաճաշ չէ, այլ իսկական ռումբ, որը բերում է քաշի ավելացման եւ, որպես հետեւանք, տարբեր հիվանդությունների»,-նախազգուշացրել է Ցապկինան: Բացի այդ, աղի պոպկոռնը խախտում է ջրային հավասարակշռությունն օրգանիզմում եւ առաջացնում է այտուցներ ու ցելյուլիտ:

«Տրանսճարպերը կատալիզատորներ են դառնում քաղցկեղային ուռուցքների զարգացման համար, առաջացնելով շնչառական համակարգի հիվանդություններ, ինչը հատկապես վտանգավոր է ասթմայով հիվանդների համար: Անուշեղենի ճարպը բարձր ջերմաստիճանի ներգործությամբ սկսում է անջատել դիացետիլ թունավոր նյութը, որն առանձին դեպքերում առաջացնում է թոքերի ֆիբրոզա եւ Ալցհեյմերի հիվանդություն: Համային հավելումներն առաջացնում են ստամոքսա-աղիքային տրակտի տարբեր հիվանդություններ»,-զրուցակիցը նշել է ՌԻԱ Նովոստի գործակալությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս