Բաժիններ՝

Covid-19-ի դեմ Pfizer-ի մշակած նոր դեղամիջոցը հոսպիտալացման ու մահվան ռիսկը կրճատում է 89%-ով

Ամերիկյան դեղագործական Pfizer ընկերության մշակած նոր դեղը կորոնավիրուսի պատճառով խոցելի տարեցների հոսպիտալացման ու մահվան ռիսկը կրճատում է 89%-ով։ Այս մասին հայտնում է BBC-ն` հաղորդելով նաև, որ նոյեմբերի 5-ին ամերիկյան ընկերությունը ներկայացրել է պրեպարատի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլի արդյունքները։

Paxlovid անվանումը կրող դեղը նախատեսվում է կիրառել առաջին ախտանշանների դեպքում խոցելի խմբերի դեպքում։ FDA-ի կողմից հաստատման դեպքում, պրեպարատը դուրս կգա մասսայական արտադրության փուլ։

Pfizer ընկերությունից հայտնել են, որ փորձարկումները դրական արդյունք են տվել։ Նոր դեղամիջոցն արգելափակում է էնզիմները, որոնց շնորհիվ վիրուսը բազմանում է օրգանիզմում։ Ի տարբերություն այլ պրեպարատների, Paxlovid-ն առաջին դեղերից է, որը նախատեսված չէ ներերակային սրսկման համար։

Դեղագործական ընկերությունն արդեն պայմանագրեր է կնքում մի շարք երկրների հետ։ Ավստրալիան արդեն պայմանավորվել է ձեռք բերել 500.000 դեղաչափ, Մեծ Բրիտանիան՝ քառորդ միլիոն, Հարավային Կորեան՝ 70.000 դեղաչափ։

Ուսումնասիրություններին մասնակցել է կորոնավիրուսով վարակված ռիսկային խմբում գտնվող 1200 մարդ՝ յուրաքանչյուրն ունեցել է ամենաքիչը մեկ քրոնիկ հիվանդություն, որը կարող էր հանգեցնել վիրուսի ծանր ընթացքի։

Ախտանշանների առաջին իսկ օրերից դեղամիջոցն ընդունողներից միայն 0,8 տոկոսն է հոսպիտալացվել։

Պլացեբո խմբից հիվանդանոցում է հայտնվել կամավորների 7 տոկոսը։ Բացի այդ, ոչ մի մարդ չի մահացել փորձարկումների ընթացքում։

Ի դեպ, պլացեբո խմբից հիվանդությունը մահվան ելք է ունեցել 10 մարդու դեպքում՝ 1,6 %:

Հիշեցնենք, որ օրերս Մեծ Բրիտանիան առաջինն աշխարհում հավանություն տվեց  կորոնավիրուսի բուժման Lagevrio պրեպարատին, որը մշակել է Merck ընկերությունը։ Դրա արդյունավետությունը հիվանդության ծանր ընթացքի դեպքում գնահատվել է 50%։ Սա առաջին պրեպարատն է, որն ընդունում են բերանով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս