«Կառավարությունն ու իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են իրենց ձևով ներկայացնել կուտակայինի մասին Սահմանադրական դատարանի որոշումը»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկ անգամ ևս ներկայացնելով ՍԴ որոշման կետերը, որոնք հակասահմանադրական և անվավեր են ճանաչում պարտադիր կուտակայինի մի քանի դրույթները:
«Հստակ կարող եմ ասել միայն, որ պետք է լինեն բացարձակ օրենսդրական փոփոխություններ կապված կուտակային բաղադրիչի հետ: ՍԴ որոշումը սա էր»,- այսօր կուտակայինի վերաբերյալ ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
4 էջից բաղկացած որոշումից պարզ դարձավ, որ ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ ճանաչել է Սահմանադրությանը հակասող:
Հայկական տուֆը շատով կարոդ է թանկանալ։ Այս մասին հայտնում են մեր իրազեկ աղբյուրները։ Փոքր քարհանքերի սեփականատերերն իրար մեջ քննարկում են տուֆը թանկացնելու հարցը չդիմանայով հարկային մարմինների ճնշմանը։
Ազգային վիճակագրական ծառայությունը վերջապես ամփոփեց 2013 թվականի օտարերկրյա ներդրումների դինամիկան։ Մինչ այս հրապարակվել էր 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշները, որոնցից արդեն երևում էր, ներդրումների առումով գործերը, մեղմ ասած, լավ չեն։
Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ուկրաինայից Հայաստան ներմուծման ծավալները նվազել են շուրջ մեկ երրորդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալը Եվրամիության երկրների հետ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին կազմել է 229.4 միլիոն դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառության թավալը նվազել է 5.7%-ով։ Արդյունքում ԵՄ տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրում նվազել է մինչև 28%։
Այսօր՝ ապրիլի 1-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 2.5 միլիոն դոլար։ Միջին փոխարժեքը նախորդ նստաշրջանի համեմատ չի փոխվել և կազմել է ուղիղ 414 դրամ։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 413 դրամ, վաճառքինը՝ 416դրամ։
Դիլիջանի վարչական սահմանների որոշ տարածքում 0.2215 հեկտար մակերեսով տարածք կճանաչվի բացառիկ` գերակա հանրային շահ և կհատկացվի Դիլիջանի Միջազգային դպրոցին:
Պարտադիր կուտակային հոդվածների սահմանադրականության հարցով որոշումը Սահմանադրական դատարանը կհրապարակի վաղը: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՍԴ-ից:
Նախարարությունը չի ապահովել բավարար պայմաններ արտահանող գործարարների համար, ինչպես օրինակ՝ ձևական պահանջների նվազեցում, օտարերկրյա շուկաների հասանելիության ապահովում:
Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված չափազանց լայն հայեցողության հետևանքով միևնույն կամ նման խախտում կատարած ընկերությունների նկատմամբ տուգանքի չհիմնավորված տարբեր չափեր են նշանակվում: Արդյունքում, Հանձնաժողովի կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ, ինչը խոչընդոտել է առողջ մրցակցության ձևավորմանը:
Արդեն մարտի 30-ին Գյուղնախարարությունը տարածեց մահախոսականի նմանվող մի հաղորդագրություն` խոստովանելով, որ բանը բանից անցել է…
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-փետրվարին՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1,3 տոկոսով, մածունինը՝ 1,9 տոկոսով, թթվասերինը՝ մոտ 20 տոկոսով։
Հայաստանի օդի ազատականացման մասին հայտարարությունների հետ միաժամանակ՝ խոսվում էր, որ շուտով ավիատոմսերը մինչև 50%-ով կէժանանան: Արդեն անցել է շուրջ կես տարի: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում, և ինչպե՞ս է «օդի ազատականացում» ասվածն ազդել ավիատոմսերի գների վրա:
Այսօր՝ մարտի 31-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 414 դրամով, սակայն պահանջարկի գինը 413.5-ից չի բարձրացել։
Ս. թ. մարտի 27-ին և 28-ին անց են կացվել հաշվապահների որակավորման քննություններ: Մարտի 27-ին հրավիրված 20 դիմորդներից քննությանը մասնակցել են թվով 8 դիմորդ, որոնցից 6-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական: Մարտի 28-ին Հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել են թվով 11-ը, որոնցից 4-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Սահմանադրական դատարանում կուտակայինի հարցի քննության ժամանակ դիմող կողմի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ պատասխանող կողմը որևէ հակափաստարկ չհնչեցրեց, որը կառարկեր սերունդների համերաշխության, խտրականության վերաբերյալ իրենց առաջ քաշած հարցերի վերաբերյալ, իսկ կարծիքը, թե չի հակասում, ընդունելի չէ: Նա հայտարարեց, որ իրենց պնդումները ճիշտ են:
«Ամբողջովին գիտակցելով հարցի կարևորությունը և ընկալումները՝ մենք համոզված ենք, որ կուտակայինը այլընտրանք չունի»,- հայտարարեց նա՝ նշելով, որ իրենք նախընտրում են բարեփոխումն անել, այլ ոչ թե գնալ քաղաքական դիվիդենտների հետևից, և բաց ճակատով նայել սերունդներին:
Նվազագույն աշխատավարձը սահմանվել է 45.000 դրամ, որը նույնիսկ ավելի քիչ է, քան գոյատևելու համար մարդուն անհրաժեշտ ամսեկան նվազագույն գումարը (նվազագույն սպառողական զանբյուղը կազմում է մոտ 56.000 դրամ):
Մարտի 24-28-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90,519,042 ԱՄՆ դոլար 412.57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 101,074,327 ԱՄՆ դոլար 413.58 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Ես վախենում եմ ժամկետների մասին խոսել, քանի որ եթե այնպես լավ է գնում նախապատրաստական գործընթացը, ինչպես ՀՀ-ի հետ, ավելի լավ է աչքով չտալ:
Մարտի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 47.8 մլն ԱՄՆ դոլար:
«Յուրաքանչյուր երկիր պետք է հասկանա, թե ինչ գյուղատնտեսական քաղաքականություն է իրականացնում իր գործընկերը, ինչպես դուրս գալ միջազգային շուկա: Օրինակ՝ Բելառուսը լիդեր է գյուղմեքենաների արտադրության ոլորտում, որի ներքո միավորվում են ռուսական և ղազախական մեքենաշինարարները»,- ասաց Վալովայան:
Հյուսիս-Հարավ երկաթուղային գծի հարցը շատ արդիական է, այն արդեն վաղուց է բարձրացվում: ՀՀԿ տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ներկայացուցիչ Տատյանա Վալովայան: «
Մաքսային միության անդամ երկրներում մաքսային օրենսդրական դաշտը նույնն է, իսկ հարկային դաշտը թողնված է անդամ պետությունների հայեցողությանը՝ բացառությամբ առևտրի հետ կապված հարցերի: Այս մասին այսօր ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Սարգսյանը:
«Ստատիկ էֆեկտ ենք գնահատել՝ տարեկան 6.4 մլն առևտուր ենք շահում, բայց 110 մլն ներմուծման առումով ենք կորցնում: Բարեկեցության առումով շուրջ 70 մլն տուժում ենք, բայց 132-140 մլն դոլարի տարեկան շահում կունենանք գազի չթանկացման արդյունքում»:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը հայտարարեց, որ ՀՀ-ն ցանկանում է այս տարի մայիսին ստորագրել Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը, որն այդ դեպքում ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ին:
«Եթե դուք ունեք բնական ռեսուրսներ, սակայն որոշում եք դրանք չզարգացնել, չօգտագործել, ինչպե՞ս եք ապահովելու ձեր բնակչության բարեկեցությունը»։
Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում անհասկանալի իրավիճակ է ստեղծվել։ Դրամը անսպասելիորեն արժեզրկվել է, ինչն այս սեզոնի համար ամենևին բնորոշ չէ: